02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Մի շրջանակի համար Նեմեց Ռուբոն այլևս տղամարդկության, հավատարմության, համարձակության, պայքարի սիմվոլ է. Հրապարակ

Ռուբեն Հայրապետյան եւ մյուսներ» վեճը, որը սպառնում է սերիալի վերածվել, դարձել է հանրային բուռն քննարկումների թեմա։ Այստեղ ե՛ւ բուռն էմոցիաներ կան, ե՛ւ հների ու նորերի բախում, ե՛ւ քրեաիրավական հետապնդում, ե՛ւ արժեքների բախում։

Նախկինները ոգեւորված են՝ վերջապես հայտնվեց մեկը, ով չի վախենում բանտ նստելուց, Սերժ Սարգսյանին գովելուց ու Նիկոլ Փաշինյանին փնովելուց, չի հրաժարվում իր նախկին կուսակիցներից եւ չի քծնում նորերին։ Այս ամենի դիմաց, իհարկե, հնարավոր է նա թանկ վճարի, բայց մի շրջանակի համար Նեմեց Ռուբոն այլեւս տղամարդկության, հավատարմության, համարձակության, պայքարի սիմվոլ է։

Մյուս կողմից՝ այս ամբողջ պատմության մեջ կա նաեւ քաղաքական պայքարի եւ ռեւանշի մաս։ Եթե Ռուբեն Հայրապետյանը «հաջողի»՝ նրան չձերբակալեն-չպատժեն, իսկ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում իշխանական թեկնածուն՝ Արմեն Մելիքբեկյանը չընտրվի, դա կլինի Հայրապետյանի եւ ՀՀԿ-ի փոքրիկ հաղթանակն ու Նիկոլ Փաշինյանի հերթական պարտությունը՝ ՏԻՄ ընտրություններից, հատկապես Կապանի ու Աբովյանի քաղաքապետերի պաշտոնների համար պայքարում կրած պարտությունից հետո։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ