22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ». ուշագրավ դրվագներ Սերժ Սարգսյանի հետ առերեսումից. Հրապարակ

«Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի եւ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առերեսման ժամանակ հետաքրքիր «դրվագներ» են եղել։

Ողջ առերեսման ժամանակ բացառապես իր ոտքերին նայած Սերգո Կարապետյանին Սերժ Սարգսյանը հարցրել է. «Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ»: Հիշեցնենք․ նախկին գյուղնախարարը ցուցմունք է տվել, որ Սերժ Սարգսյանի ցուցումով է գյուղերին դիզվառելիք տրամադրելու տենդերը տվել Ֆլեշի Բարսեղին, չնայած ավելի ցածր գին առաջարկող է եղել։

Սերգո Կարապետյանը պատասխանել է․ «Պարոն նախագահ, ես հավատացյալ, ազնիվ մարդ եմ, ես սուտ չեմ կարող ասել»: «Բա որ հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել եւ պետությանը վնաս պատճառել, Սերգո»,- հարցրել է Սերժ Սարգսյանն ու հայհոյել:

Ի դեպ, Կարապետյանը ցանկացել է մենակ չմնալ իր ցուցմունքում եւ փորձել է այլ ցուցմունք տվող էլ հավաքագրել․ իր երբեմնի վարչության պետերից մեկին տեսել է ու հարցրել` հիշո՞ւմ ես, որ ես քեզ ասի` Սերժ Սարգսյանը հրահանգել է, որ պետք է «Ֆլեշը» մատակարարի դիզվառելիքը։ «Չէ, չես ասել՝ Սերժ Սարգսյանը, ասել ես` շեֆը, ես հասկացել եմ` վարչապետը»,- խուսանավել է վարչության պետը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ