«Եվս մեկ անգամ հորդորում եմ Լոռու մարզպետին, եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր». Վահրամ Բաղդասարյան
ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.
«Եվս մեկ անգամ ստիպված եմ արձագանքել Լոռու մարզպետարանի անտրամաբանական ,ոչ մասնագիտական հրապարակմանն ու անհեթեթ քրեական գործի հարուցմանը: Խոսքը վերաբերում է Վանաձոր քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող նախկին մորթու մուշտակի ֆաբրիկայի տարածքին: Հիսուն տարուց ավելի պատմություն ունեցող ֆաբրիկայի արտադրական շինությունները երկրաշարժից հետո ամբողջությամբ թալանվեց, ավերվեց և սննկացավ: «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից ավերված շինությունները սեփականաշնորհվեց, հետո վարկային միջոցներով իրագործվեց իր նախադեպը չունեցող հանգստյան գոտու ներդրումային ծրագիր,որը 70 տոկոսով ավարտված է: Ուշագրավն այն է,որ սա ՎԱԲԱ ընկերության հետ կապված երկրորդ դեպքն է, (նախորդը «Արտեկ» ճամբարի հետ կապված հրապարակումն էր) : Այսօրինակ հրապարակումները ի հայտ են գալիս ներդրողների հետ բանակցությունների փուլում :
Անկասկած նպատակը մեկն է՝ խոչընդոտել նշված ընկերության ներդրումային ծրագրերը: Հավատացնում եմ մարզպետարանի նման մոտեցումը կարող է մի քանի ամսով ձգձգել աշխատանքները,բայց չի հաջովի տապալել այն: Հարց է առաջանում,արդյո°ք կառավարությունում տեղյակ են մարզպետարանի նման աշխատելաոճին: Եվս մեկ անգամ հորդորում եմ Լոռու մարզպետին, եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին,միևնույն է դրանք պետք է կյանքի կոչվեն:
Կից ներկայացնում եմ հանգստյան գոտու հին և նոր լուսանկարները…..»