16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հարկատուները մեզ 71 տոկոս ձայն են տվել ու ասել են՝ գնացեք սաղ փոխեք. Ալեն Սիմոնյանը հորդորեց՝ միկրոֆոններ չծռել

Հարկատուները մեզ 71 տոկոս ձայն են տվել ու ասել են՝ գնացեք սաղ փոխեք, իսկ հիմա մեզ մեղադրում են ու ասում, որ ավելի արագ փոխենք: Ես վստահեցնում եմ, որ ավելի արագ փոխելու ենք՝ դա անելով բոլոր տեղերում: Այս մասին ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը. «Բոլոր տեղերում փոխելու ենք՝ սկսած ամենապուճուր կոռուպցիոն մնացորդից՝ թերմացքից, որը մնացել է նախկինից»:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ պետք չէ ամբիոննն օգտագործել գեղեցիկ բաներ ասելու համար, միկրոֆոններ ծռել յութուբում հայտնվելու համար. «Մարդկանց չեք կարող խաբել, նրանք ամեն ինչ զգում են, հասկանում են, թե երբ են իրենց խաբում: Հայաստանում այսօր ճգնաժամ կա, որը մենք լուծելու ենք՝ դա անելով միջազգային նորմերով»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ