29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ առումով Հայաստանը լիդեր է ԵՏՄ մյուս երկրների համեմատությամբ

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ հուլիսին Հայաստանը ստորագրելու է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: ՛՛Հայաստանն իրենից կախված քալերը կատարել է չնչին բացառությամբ, որոնք ավելի տեխնիկական բնույթի են և մեծ մասամբ պատրաստ է, խոչընդոտներ որպես այդպիսին, լուրջ խոչընդոտներ՝ տնտեսական ու չափորոշիչների ընկալման առումով, չեն կարող լինել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մանասերյանը չի ցանկանում կասկածի տակ դնել նաև քաղաքական հարթության որոշումը, որովհետև ըստ նրա՝ որքան Հայաստանին է այդ անդամակցությունը ձեռնտու, այնքան էլ մյուս երկրներին: ՛՛Ձեռնտու կլինի ԵՏՄ մյուս անդամներին, քանի որ Հայաստանն, ինստիտուցիոնալ բարեփոխումների մասով պատրաստվելով նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ, բավական լուրջ առաջընթաց է արձանագրել, ինչի մասին այսօր ԵՏՄ-ում չեն կարող երազել անգամ, այս հարցում ես առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ Հայաստանը լիդեր է՛՛: Տնտեսագետի խոսքով՝ ԵՏՄ մյուս երկրների համեմատությամբ Հայաստանն առաջատար է նաև բարձր տեխնոլոգիաների,  տեղեկատվական տեխնոլոգիաների գծով ու կարող է  օգտակար լինել մյուս անդամներին:

Հարցին՝ այդ անդամակցությունը Հայաստանին ինտ է տալու, նա պատասխանեց. ՛՛Առաջինը՝ շահելու է հորյուրապատիկ անգամ մեծ սպառողական շուկա, որի մասին երազում են բոլոր գարծարարները՛՛: Մանասերյանը նշեց, որ եվրոպական շուկան պետք է լինի ուղենիշ, հեռահար նպատակ, որին պետք է ձգտել, որովհետև չափորոշիչները շատ ավելի բարձր են և որակի առումով, և ընդհանրապես, բայց սա պետք է դիտարկել միջանկյալ ճանապարհ, որն առիթ է ընձեռում Հայաստանին իրացնել իր մրցակցային առավելությունները՝ հավակնելով ավելի բարձր նշաձողի: ՛՛Այստեղ ձեռներեցության համար բացվում են անսահման հնարավորություններ: Երկրորդը՝ ներդրումների հոսքերն են: Եթե նախկինում Հայաստանը դիտարկվում էր որպես անհրապույր երկիր ներդրումների համար փոքր շուկայի պատճառով, այսուհետ դա նաև հնարավորություն կտա ցանկացած ներդրողի մուտք ունենալ նաև այդ երկրների շուկա՝ սպառելու իրենց ապրանքները կամ ծառայությունները: Ի վերջո, չմոռանանք, որ որևէ երկիր չի կարող հավակնել համաշխարհային տնտեսությունում իր ուրույն տեղը գրավելուն, եթե նա տարածաշրջանում ինտեգրված չէ՛՛,-եզրափակեց Թաթուլ Մանասերյանը:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ