05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հարգանքը պետք է լինի փոխադարձաբար. նախարարներն՝ իրենց վրա մանրադրամ նետելուց

՛՛Վարչապետի ներկայացրած տեսակետը հստակ էր, և հարգանքը պետք է լինի փոխադարձաբար՛՛,-Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ խոսելով Ազգային ժողովի դիմաց իր, մյուս նախարարների ու պատգամավորների վրա մանրադրամ նետելու միջադեպից: Նշենք, որ մանրադրամ նետել էին ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի անդամները, երբ ՀՀԿ մեծամասնությունը արտահերթ նիստերի ընթացքում ընդունեց Նպատական սոցիալական վճարի մասին օրենքը:

Նախարարը կարծում է, որ բողոք արտահայտելու ձևերը պետք է լինեն ընդունելի և ժողովրդավար պետությոանը հարիր: 

Հարցին՝ իրեն տուժած համարում է, Ասատրյանը պատասխանեց. ՛՛Ես այս պահին կոնկրետ այդպիսի խնդիր չունեմ՛՛: 

Դիտարկմանը, թե ՀՀԿ պատգամավորն էլ վիրավորում է քաղաքացուն, արդյոք նախարարը դա նորմալ է համարում, նա արձագանքեց. ՛՛Ես համարում եմ, որ պիտի երկկողմանի հարգանք լինի, և այդ առումով յուրաքանչյուր կողմ իր պարտականություններն ու իրավունքները պիտի իրականացնի հստակ՛՛:

Հարցին, թե ինչու վարչապետը չի անդրադառնում ՀՀԿ-ական պատգամավորների վերաբերմունքին, նախարարը չպատասխանեց ու հեռացավ:

ԿԳՆ Արմեն Աշոտյանից ևս լրագրողները հետաքրքրվեցին, թե դժգոհել է վարչապետին, որ իր վրա մանրադրամներ են նետել: ՛՛Վարչապետը սպառիչ անդրադաձավ այդ հարցին՛՛,-ասաց նա ու հեռացավ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ