Աննա Հակոբյանը մտնում է բանակ: Հաջորդ քայլը լինելու է ռազմական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիային վարչապետի կնոջը հաղորդակից դարձնելը. Հրապարակ
Մինչ օրս առողջապահության ոլորտում գործունեություն ծավալող և «երկիրը տնից կառավարող» Աննա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետի կինը, դատելով նրա այցերի աշխարհագրությունից, որոշել է մուտք գործել նաև արտաքին քաղաքականության ոլորտ և հայկական բանակ:Օրեր առաջ նա մեկնել էր Լիտվա, որտեղ հանդիպել էր այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ, ինչը մեծ զարմանքի տեղիք էր տվել ԱԳՆ որոշ շրջանակներում:Ապա մեկնել էր Իսլանդիա՝ «Կին առաջնորդների» ֆորումին մասնակցելու, իսկ երեկ այցելել է ՀՀ ԶՈւ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը: Նրան ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանը: Աննա Հակոբյանը շրջել է դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ:Եթե մինչ օրս նրա հանդիպումներն ինչ-որ կերպ փորձում էին ներկայացնել որպես «Իմ քայլը» և «City of smile/ ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի գործունեության շրջանակներում տեղավորվող քայլեր, ապա այլ երկրի ԱԳ նախարարին հանդիպելը կամ մեր բանակի դիրքեր մեկնելը դժվար է կապել այս հիմնադրամների գործունեության հետ:
Կարծում ենք՝ հաջորդ քայլը լինելու է ռազմական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիային վարչապետի կնոջը հաղորդակից դարձնելը և նրա՝ զենք-զինամթերքի բազաներ ու ՊՆ տարբեր ստորաբաժանումներ այցելելը:
Այս եւ այլ հրապարակումներին ծանթացեք թերթի այսօրվա համարում: