25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աննա Հակոբյանի վարսահարդարն ու դիմահարդարը հարկատուների վրա արժեցել են 39.000 ԱՄՆ դոլար

Կառավարությունում որևէ կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանի վարսահարդարն ու դիմահարդարը հարկատուների վրա արժեցել են 39.000 ԱՄՆ դոլար

Շաբաթներ առաջ AntiFake.am-ը  հրապարակում էր արել այն մասին, որ ՀՀ կառավարությունում որևէ կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանին սպասարկելու համար վարչապետ Փաշինյանն իր օգնական էր նշանակել  վարսահարդար Սոֆյա Նավասարդյանին: Եվ քանի որ վարչապետի օգնականի համար նախատեսված գործառույթների մեջ սահմանված չէ վարսահարդարի գործառույթների իրականացումը, ուստի Նավասարդյանի նշանակումը նման գործառույթներ իրականացնելու համար օրինական չէր։ Վերջինիս վարչապետի օգնական նշանակելու մասին որոշումը առանց պարզաբանումերի հեռացվել էր կառավարության պաշտոնական կայքից, իսկ անունը՝ կայքի «Աշխատակազմ» բաժնից։ Փոխարենը նա նշանակվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառութների համակարգող:

Վարչապետի արարողակարգի մեկ այլ աշխատակից՝ արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու Հայարփի Հակոբյանը, որը տարօրինակ զուգադիպությամբ Նավասարդյանի հետ վարչապետի աշխատակազմում  աշխատանքի էր ընդունվել նույն օրը՝ 2018թ. հուլիսի 4-ին, ևս հայտվել էր AntiFake.am-ի ուշադրության կենտրոնում։

AntiFake.am-ը  պարզել էր, որ թե՛ Նավասարդյանը, թե՛ Հայարփի Հակոբյանը վարչապետի աշխատակազմում աշխատանքի էին ընդունվել մեկ նպատակով՝ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկելու համար։ Այդ ամենը բացատրվում է այն հանգամանքով, որ Նավասարդյանը և Հայարփի Հակոբյանը Փաշինյանի հետ գործուղումների են մեկնել բացառապես այն դեպքերում, երբ Աննա Հակոբյանը, պայմանավորված ամուսնուն շատ սիրելու հանգամանքով, ևս գործուղման է մեկնել վերջինիս հետ:

Կարևոր է ընդգծել, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամաններով Հայարփի Հակոբյանը Սոֆյա Նավասարդյանի հետ միասին գործուղվել է տարբեր պետություններ նաև այն ժամանակահատվածներում, երբ Աննա Հակոբյանն արտասահմանում է գտնվել առանց վարչապետ Փաշինյանի։ Սա ապացուցում է այն պնդումը, որ սույն տիկնայք վարչապետի աշխատակազմում աշխատել են բացառապես վերջինիս տիկնոջը սպասարկելու նպատակով (վարսահարդարման և ըստ որոշ տեղեկությունների՝ դիմահարդարման համար)։

Նշենք, որ Սոֆյա Նավասարդյանի 1 տարվա աշխատավարձը կազմել էր 3.769.980 ՀՀ դրամ, որին գումարվել էին նրա 13 գործուղումների համար ծախսված 5.499.209 ՀՀ դրամը և 1.285.986 ՀՀ դրամ պարգևավճար, որը ՀՀ հարկատուների համար արժեցել էր 10.555.175 ՀՀ դրամ (ավելի քան 22.000 ԱՄՆ դոլար

Իսկ Հայարփի Հակոբյանի 2․000․000 աշխատավարձին գումարվել է 1.505.250 ՀՀ դրամ պարգևավճար և 10 գործուղման համար վճարված 4.149.790 ՀՀ դրամը։ Հայարփի Հակոբյանն էլ հարկատուների վրա արժեցել է շուրջ 8.000.000 ՀՀ դրամ (17.000 ԱՄՆ դոլար):

Ստացվում է, որ կառավարությունում որևէ կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանի արտաքին տեսքի համար 1 տարվա ընթացքում ՀՀ հարկատուները վճարել են ավելի քան 18,5 միլիոն ՀՀ դրամ (շուրջ  39.000 ԱՄՆ դոլար):

Ինչո՞վ է պայմանավորված Աննա Հակոբյանի անխնամ տեսքը վերջին գործողումների ընթացքում

Նշենք, որ Սոֆյա Նավասարդյանը, համաձայն իր խոսքերի, այլ գործունեություն ծավալելու նպատակով սեփական դիմումի համաձայն դեռևս 2019թ․ օգոստոսի 5-ին ազատվել է Կառավարությունում իր զբաղեցրած պաշտոնից, մինչդեռ վարչապետի աշխատակազմին ուղղված հարցման պատասխանով մեզ տեղեկացրել են, որ Սոֆյա Նավասարդյանն ազատվել է աշխատանքից 2019 թ. հուլիսի 10-ից: Իսկ Հայարփի Հակոբյանը  սույն թվականի հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում:

Նկատենք, որ վերջին 2՝ Ֆրանսիայի և Իտալիայի Հանրապետություններ գործուղված ՀՀ կառավարության պատվիրակությունների կազմում ներառված Աննա Հակոբյանը հանդիպումների ընթացքում եղել է չհարդարված, հավաքված վարսերով և քիչ դիմահարդարմամբ:

Փորձեցինք հասկանալ, թե ինչով է պայմանավորված եղել Աննա Հակոբյանի արտաքին տեսքի փոփոխությունը և նկատեցինք, որ Հայարփի Հակոբյանը ներառված չի եղել կառավարական պատվիրակությունների կազմում (Ֆրանսիայի դեպքում Հայարփի Հակոբյանը դեռևս գտնվել է արձակուրդում, իսկ Իտալիայի դեպքում, չնայած այն հանգամանքին, որ Հայարփի Հակոբյանը այլևս արձակուրդում չէր՝ կրկին ներառված չի եղել պատվիրակության կազմում):

Վերջին շրջանում Աննա Հակոբյանը նմանատիպ տեսքով նաև ներկայանում է այլ գործուղումների ժամանակ, ինչպես, օրինակ, Իսլանդիա կատարած այցի դեպքում, որի ընթացքում Աննա Հակոբյանը կրկին անխնամ տեսք է ունեցել:

Արդյո՞ք այս ամենը բացատրվում է այն հանգամանքով, որ Նավասարդյանն ազատված է աշխատանքից, իսկ Հայարփի Հակոբյանն արձակուրդում է, և նրանց փոխարինողներ չեն գտնվել, թե՞ վարչապետի տիկինը վերջապես որոշել է պետական բյուջեն չծառայեցնել իր արտաքին տեսքի համար, ցույց կտան Փաշինյանի` առաջիկայում կայանալիք գործուղումները, որոնցում ամենայն հավանականությամբ ներառված կլինի նաև ՀՀ կառավարությունում որևէ պաշտոն չզբաղեցնող Աննա Հակոբյանը:

Լուսանկարներ Ֆրանսիա կատարած այցից


Լուսանկարներ Իտալիա կատարած այցից


Լուսանկարներ Իսլանդիա կատարած այցից

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ