28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Մարտի 1-ի արձան, այն էլ մանկական այգում, հասկանու՞մ եք ու Գանդիի արձան»

Ինչ դարձել ես քաղաքապետ՝ տալով բազում պոպուլիստական խոստումներ, իբր, ի սկզբանե ակնարկելով, որ դու լավն ես, մնացածը վատն են եղել, դու կարող, ուզող ու անող ես, մնացածը՝ հակառակը, հենց օրինակ, որ նշում էիր, որ վերջին 25-30 տարում ոչ մի արժեքավոր բան Երևանում չի կառուցվել՝ մոռանալով 100-ավոր լուրջ կառույցների մասին՝ Գրիգոր Լուսավորչի անվան եկեղեցի, Հյուսիսային պողոտա, Մատենադարանի նոր մասնաշենք, արտգործնախարարության շենք, թաղամասեր, ճանապարհներ, կամուրջներ, այգիներ, պուրակներ և այլն:

Քաղաքացիները քեզնից ակնկալում ու պահանջում են խոստումների իրականացում։ Վերջին ամիսներին հարյուրավոր հոդվածներ ու նյութեր են շրջանառվում առ այն, որ դու ու քո թիմը լավ չեք կառավարում, ավելին՝ տապալել եք, որ բյուջեն չեք հավաքագրում, գործ համարյա չեք անում, նոր բաներ չեք կառուցում, գնումների գործընթացի վրա թքած ունենալով՝ 100-ավոր միլիոն դրամների ուղիղ գնումներ եք անում՝ գներն էլ թանկ, շռայլություններ եք թույլ տալիս, կարելի է անընդհատ շարունակել։

Վերջին օրերին Երևանի 2020 թվականի բյուջեի ու զարգացման ծրագրի քննարկման ժամանակ ավելի են հարցերը շատացել առ այն, որ ձեր խոատումներն ու քաղաքական հայտարարությունները ո՛չ մի կերպ արտացոլված չեն թե՛ բյուջեում, թե՛ զարգացման կամ ուղղակի ծրագրում՝ այդտեղ զարգացում չկա։

Դու փոխանակ պատասխաններ տաս, գուցե արդարանաս, թե ինչու՞ պոպուլիստական խոստումները չես կարողանում իրականացնել, ինչու՞ այսքան շատ խնդիրների մեջ գտնվող ժամանակահատվածում երկշաբաթյա արձակուրդ ես գնում, 1-ին տեղակալդ էլ վոյաժների, գոնե պատասխանես՝ ինչո՞ւ վերելակ ու մետրո չի լինելու, ինչու՞ է քաղաքը այսքան կեղտոտ,  մայրաքաղաքի զարգացման 2020 թվականի ծրագրում անգրագիտորեն որպես Երևանի 1-ին գերակայություն դնելով աղբահանության ու սանմաքրման խնդիրը՝ քաղաքը հասցնելով աֆրիկաասիական չզարգացած քաղաքի մակարդակի, ինչու՞ ես ավելացնում քաղաքային հարկերը՝ նման բան չեք խոստացել, ինչու՞ եք քննարկում կարմիր գծերի թանկացման հարցը՝ դուք ընդանրապես պիտի հանեիք ըստ ձեր խոստումների:

Փոխանակ պատասխանես, ի վերջո, ե՞րբ է տրանսպորտային համակարգը փոխվելու, արձանների թեման ես առաջ տանում՝ մարտի 1-ի արձան, այն էլ մանկական այգում, հասկանու՞մ եք, մանկական այգում ու Գանդիի արձան, որը քո հետ կապ չունի։ Նման բաներ էլ են անհրաժեշտ միանշանակ, սակայն դրանք երևանցիների գերակշիռ մասին հուզող ամենավերջին հարցերից են:

Դուք այդ հարցերին ձեր նախընտրական ծրագրում առաջնահերթություն չեք տվել, հիմա էլ առաջնահերթություն մի տվեք, այլ առաջին հերթին հիմնվեք ձեր խոստումների կատարման վրա ու առավել ժամանակ ու հանրային լուսաբանում անձամբ ապահովեք այդ հարցերի շուրջ, թե՞ արձանները հարցեր չեն կարող տալ, հեշտ է իրենցից խոսել ու իրենցով սահմանափակվել։

Դուք տապալել եք Երևանի կառավարումը։ Գնացե՛ք ձեր գործերով զվաղվեք, գուցե դրանով օգուտ տաք Երևանին, գնացե՛ք՝ համ խաբում եք երևանցիներին, համ կործանում Երևանը։ 

Երեւանի քաղաքապետին ուղղված նամակը Henaran.am-ի խմբագրություն է ուղարկել քաղաքացին, ով ցանկացավ անհայտ մնալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ