23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կադրային ջա՞րդ: Պաշտոնից ազատվել են բարձրաստիճան զինվորականներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: Այս մասին հայտնում են կառավարությունից:

Հիշեցնենք, որ Հակոբյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2018 թվականի մայիսի 24-ից:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, Կամո Քոչունցն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչագան Ներսեսյանն ազատվել է Գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վաչագան Ներսեսյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ