06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Գրահամն արգելափակել է բանաձևի ընդունումը Էրդողանին և Թրամփին հանդիպելուց հետո. The Hill

Սենատոր Լինդսի Գրահամը (Lindsey Graham) արգելափակել է ցեղասպանության հետ կապված բանաձևի ընդունումը։

Գրահամն օգտվել է կանոնից, ըստ որի՝ մի սենատոր կարող է արգելափակել բանաձևի ընդունումն ամբողջ պալատի կողմից:

«Քիչ առաջ հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- հայտարարել է Գրահամը հեռուստատեսությամբ հեռարձակվող Սենատի նիստի ժամանակ:

Սենատորը հավելել է, որ սենատորները «չպետք է «գույներ հաղորդեն» կամ վերաշարադրեն պատմությունը»:

Նիստի ժամանակ բանաձևն առաջարկել է ընդունել Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի դեմոկրատ անդամ Ռոբերտ Մենենդեսը:

«ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը պետք է ազնվորեն արտացոլի մարդու իրավունքների և մարդկության դեմ հանցագործությունների խախտումները, ինչպես նաև էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը»,- հայտարարել է Մենենդեսը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ