28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտպանյալի բռնած գիծը «ծախելու» ուղղությամբ է և դա է պատճառը, որ այն քննադատության է ենթարկվում և պիտակավորվում

Մեղադրվողն օրվա իշխանությունն է լինում, կամ՝ օրվա ընդդիմությունը։ Ըստ քաղաքական կոնյունկտուրայի։

Հիմա մեղադրվում է Նիկոլ Փաշինյանը։ Ինքն էլ իր հերթին մեղադրում է «Ղարաբաղի դավադիրներին»։ Պատկերը տհաճ է ու վտանգավոր։ Ի դեպ, «դավադիրներ» և «ծախողներ» փնտրելը պարզունակ քարոզչական քայլ է։

Իրականությունն այն է, որ նորանկախ Հայաստանի ոչ մի ղեկավար կամ քաղաքական ուժ «Ղարաբաղը ծախելու» դավաճանական ցանկություն ու հնարավորություն չի ունեցել, չունի և չի ունենալու։

Այլ հարց է, որ Ղարաբաղը կարող է «ծախվել» ներքին ու արտաքին սխալ քաղաքականության, Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմաքաղաքական, տնտեսական ու աշխարհաքաղաքական հաշվեկշռի խախտման (ի վնաս մեզ) և ամենակարևորը՝ սխալ մտածողության ու կոդերի արդյունքում («Մինչև Արցախի հարցը չլուծենք, Սերգո ջանը լավ չի ապրի» (նկատի է առնվում Արցախի մասով զիջումների գնալը՝ Հայաստանը պահելու ու զարգացնելու համար). այս կոդի կրողները մեր երկրի զարգացման բանալիները դնում են Անկարայում և Բաքվում)։

Մի խոսքով, «Ղարաբաղը ծախող» չկա։ Կա քաղաքականություն, որի արդյունքում կարող են խնդիրներ առաջանալ և ի վերոջ անդառնալի կորուստների առաջ կանգնեցնել մեզ։

Պաշտպանյալի բռնած գիծը «ծախելու» ուղղությամբ է և դա է պատճառը, որ այն քննադատության է ենթարկվում և պիտակավորվում։

Ես այն կարծիքի եմ, որ Փաշինյանը սխալ գիծ է տանում ոչ թե այն պատճառով., որ դավադիր է ու դավաճան (ինչպես որ մտածում են նրան քննադատողների մի մասը), այլ այն պատճառով, որ անփորձ է, գտնվում է քիրվայական մտածողության ազդեցության տակ, սեփական պատկերացումները չունենալու հետևանքով հայտնվել է դրսի ճնշումների ներքո և դիլետանտ է պետական կառավարման գործում։

Պաշտպանյալը ոչ թե դավաճան է, որը ներդրվել է դրսից, այլ փողոցից իշխանության կաբինետում հայտնված պատահական մարդ, որը խճճվել է, չունի լուծում և ձգտում է խուսափել պատասխանատվությունից։ Թե ինչպես նա կավարտի իր կարիերան, երկրոդական հարց է։ Առաջնայինն այն է, որ այդ կարիերայի ընթացքում անվտանգության առումով հարվածներ չստանանք։ Մնացածը մեծ դժվարությամբ, բայց շտկելի է։

Մեկ բան պետք է բոլորիս համար անքննարկելի լինի։ Առանձին վերցրած Արցախի հարց գոյություն չունի։ Դա Հայաստանի ու Արցախի անվտանգության և վերջին հաշվով՝ մեր երկրի գոյության հարցն է։ Մենք դատապարտված ենք հաղթանակի և կհաղթենք՝ անկախ անցողիկ ու խանգարիչ հանգամանքներից:

Անդրանիկ Թեւանյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ