13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Տեսախցիկները շատ չեն

՛՛Վարչական իրավախախատումների վերաբերյալ ՀՀ օրենքում՛՛ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ մասնավորի ու գերատեսչության եկամտի հարաբերակցության 50/50-ը ևս պետք է փոխել:

՛՛Սա մեծ շահույթ ապահովող ոլորտ է, և նաև եթե տեղյակ եք միջազգային փորձին, ապա գիտեք, որ այնտեղ շահույթն ամբողջությամբ տրամադրվում է գերատեսչությանը, կամ մասնավորին հասնում է ընդամենը 10-15 տոկոս: Արդյո՞ք չեք գտնում, որ 50/50 տոկոսի հարաբերակցույունը շատ է, և ինչպես մի շարք երկրներում պետք է 10-ից 15 տոկոսի հարաբերակցություն ապահովել՛՛,-հարցրեց նա:

Հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը պատասխանեց, որ տուգանքների չափով քննարկումներ եղել են, և այս հարցը ևս, հնարավոր է, փոփոխության ենթարկվի: ՛՛Միջազգային փորձը ցույց է տալիս, որ 3-4 տարի անց կտրուկ նվազում է իրավախախտումների քանակը, և բնականաբար, այս ոլորտում ակնկալվող մեծ շահույթների մասին խոսք լինել չի կարող՛՛:

Պատգամավորն արձագանքելով անդրադարձավ նաև մեկ այլ խնդրի: Նա նկատեց, որ այնսպիսի վայրերում են տեղադրված տեսախցիկներ, որոնց անհրաժեշտությունը չկա. ՛՛Արդյո՞ք դա չի նշանակում, որ մասնավորի շահերից ելնելով՝ տեսախցիկների քանակն ավելացվում է՛՛:  Փոխոստիկանապետը համեմատականներ տանելով Փարիզի և Երևանի միջև՝ ասաց, որ համաձայն չէ. ՛՛Մի մասը գտնում է, որ տեսախցիկները քիչ են, մի մասը գտնում է, որ շատ են: Սակայն այնքան պետք է լինի, որ նպատակն արդարացված լինի: Երևանում տեսախցիկ է դրված 80 խաչմերուկում և ևս հնարավոր է 40-50 արագաչափ սարքեր տեղադրվեն: Օրինակ՝ Փարիզում միայն ստատիկ արագաչափերի թիվը հասնում է 1000-ի՛՛:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ