05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ես սա ընդունում եմ որպես մեղադրանք. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում ՛՛Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքում՛՛ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ նախքան փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հարց ուղղելը դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: ՛՛Քանի որ սրանից առաջ այլ առիթ չի եղել, հիմա եմ Ձեզ դիմում. Դուք թույլ եք տվել ԱԺ կանոկարգի օրենքի կոպիտ խախտում, երբ Վահրամ Բաղդասարյանն ընդմիջում վերցրեց…՛՛,-ասաց Զուրաբյանը, սակայն ԱԺ նախագահի հրահանգով նրա խոսափողն անջատեցին: ՛՛Ինչո՞ւ եք ինձ զրկում խոսելու ..՛՛,-կրկին ասաց Զուրաբյանը, սակայն նրա խոսքն ընդհատվեց:

Սահակյանը նշեց. ՛՛Դուք պիտի հարց տաք զեկուցողին, ելույթ եք ունենում՝ չգիտեմ ինչի մասին՛՛: Զուրաբյանը, սակայն, արտահայտվեց: Նա նշեց, թե քսան րոպե ընդմիջումից հետո պարտավոր էին քվեարկության դնել այն հարցը, որի համար ընդմիջում վերցրին: ՛՛Դուք օրենքը խախտեցիք, պահանջում եմ այդ հարցն անմիջապես դնել քվեարկության, որպեսզի չլինի ԱԺ կանոնակարգ – օրենքի խախտում: Ես, այնուամենայնիվ, Ձեզնից պատասխան եմ ակնկալում՛՛,-ասաց ՀԱԿ պատգամավորը: 

 ՛՛Ես դա ընդունում եմ որպես մեղադրանք, Դուք փորձում եք ձախողել ԱԺ աշխատանքը, այն օրենքը, որ հավանության էր արժանացել` և հարցադրումների, և ելույթների տեսքով, որը հարկային բեռի թեթևացումն էր, ձախողվեց ձեր շնորհիվ: Դուք, փաստորեն, գնացիք ձախողման, այնպես որ ես խնդրում եմ` յուրաքանչյուրս աշխատենք մեր լիազորությունների շրջանակներում՛՛,-ասաց նա՝ նշելով, որ խախտում ու լիազորությունների չարաշահում չի եղել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ