14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵՊՀ-ում աշխատավարձ բարձրացնելու փոխարեն՝ գրաքննություն

ԵՊՀ-ում աշխատավարձ բարձրացնելու փոխարեն՝ գրաքննություն

Հենց նոր նկատեցի, որ ԵՊՀ պաշտոնական կայքից և Facebook-յան էջից «անհետացել» են ԵՊՀ աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ նյութերը, որոնք հրապարակվել էին երեկ կեսօրին:

Համալսարանի ռեկտորի տեղապահը փոխանակ քննարկի ԵՊՀ աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկը, զբաղված է հարցը հնարավորինս խորը թաղելու քրտնաջան աշխատանքով:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկը լուսաբանել են հանրապետության գրեթե բոլոր առցանց առաջատար լրատվամիջոցները, ասենք թե ԵՊՀ կայքից աշխատավարձերը բարձրացնելու նյութը ստեղնաշարի ու մկնիկի երկու գործողությամբ ջնջեցիք, բա հազարավոր համալսարանականների մտքից ոնց եք ջնջելու արժանապատիվ աշխատավարձ ստանալու արդար պահանջը:

Ուզում եք ջնջեք, ուզում եք նորից տեղադրեք, հարցը համալսարանի կոլեկտիվի համար օրակարգի թիվ մեկ հարցն է և այն հրատապ ու անհապաղ լուծում է պահանջում:

Հ.Գ. Սա էլ հեռացված նյութի հղումը http://www.ysu.am/news/hy/Trade-union-presented-a-suggestion»

Արմեն Ավետիսյան

ԵՊՀ պրոֆեսոր

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ