18 Մայիսի, Saturday, 2024
KFC

2 գործոն, որի պատճառով թանկանալու է էլեկտրաէներգիան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ”Էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ՛՛ թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց սակագնի բարձրացման հիմնավորումները՝ ըստ էներգետիկ շուկայի մասնակից ընկերությունների: ՛՛Պարզվեց՝ խոսքը տասնյոթ ամբողջ հինգ մլրդ դրամի մասին է, որը համարժեք է երեք ու ութսունհինգ դրամի կվ ժամի , որը պետք է վերջնական սպառողի համար բարձրանա՛՛,-նշեց նա:

 Ըստ Նազարյանի ՀԷՑ-ում ֆինանսական ճեղքվածքը պայմանավորված է հետևյալ խնդիրներով՝ 2013-14 թթ-ի ընթացքում Ատոմակայանը վերալիցքավորման և վերանորոգման աշխատանքներից հետո ութսունութ օր ավելի ուշ մտավ ցանց, քան նախատեսված էր, որի արդյուքնում չարտադրվեց երեք հարյուր մլն ԿՎ էներգիա, և ստիպված եղան ավելացնել Հրազդանի ՋԷԿ-ի էլեկտրաէներգիայով: ”Նաև պայամնավորված է այն գործոնով, որ նախորդ տարի սակավաջուր տարի էր և Որոտանի և Սաևան-Հրազդան կասկադները միասին երկու հարյուր մլն ԿՎ էլեկտրաէներգիա պակաս են արտադրել, և այս երկու գործոններով պայմանավորված՝ մենք ունեցանք ՀԷՑ-ում տասնվեց ու երեք մլրդ դրամի վնաս, որը բաշխիչ ցանցի մարժայի հաշվարկի համաձայն՝ պետք է հատուցվի երեք տարվա ընթացքում՛՛,-բացատրեց նա:

 Նազարյանը տեղեկացրեց, որ ընկերությունը նաև ներդրել է չորս ու երեք մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որը պետք է փոխհատուցվեն շահույթի և մաշվածության տեսքով: Ռոբերտ Նազարյանն անդրադսառնալով Երևանի ՋԷԿ-ին՝ նշեց, որ այստեղ ճեղքվածքն առաջացել է, քանի որ արտոնյալ վարկ է ստացել, որի արդյունքում, հաջորդ տարեկան հասույթը պետք է ավելանա երկու և ութ մլն դրամով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ