11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Չի բացառվում՝ էլեկտրաէներգիայի սակագինը նվազի

՛՛Սրանք ձեռնարկություններ են, որոնք աշխատում են շահույթով, հիմա եթե ֆինանսական ճեղքվածք է առաջացել, և մենք փակելու ենք, տրամաբանորեն ստացվում է, որ մենք մեզանից պարտք ենք վերցնում, մենք տալիս ենք գումար՛՛,-այսօր Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ լսումների ժամանակ, դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նա հետաքրքրվեց՝ հետո, երբ այդ ճեղքվածքը փակվի, վերադարձնելու են այդ գումարները, կամ արդյոք իջնելու է սակագինը:

Նազարյանը պատասխանեց, որ էժանացում կլինի, եթե ՛՛մենք չունենանք տարբեր գործոններով պայմանավորված այլ խնդիրները՝ մասնավորապե դոլար-դրամ փոխարժեքով պայմանավորված: միջուկային վառելիքը չթնականա, շահագործման պահպանման ծախսերը չավելանան և այլն՛՛,-նշեց նա:

Ապա պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հարցին, թե որքանով է հավանական այդ ՛՛եթե՛՛ն, Նազարյանը պաըասխանեց, որ մյուս տարի սպառողների համար գնի բարձրացում չենք ունենալու: ՛՛Գինը կմնա նույնը, չի բացառվում, որ կնվազի, բայց վստահաբար չեմ կարող ասել, որ չի նվազի, բայց վստահաբար չի թանկանա, ամենաշատը ես կուրախանամ, որ նվազի՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ