18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Այդ կազմակերպությունները, որ աշխատում են զրո տոկոս շահութաբերությամբ, արդյոք մազոխիստներ են

՛՛Արդար կլիներ, որ այստեղ նստած լինեին էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպության ներկայացուցիչները, որոնց ապաշնորհ գործունեության արդյունքում առաջացած բացը պիտի փակի քաղաքացին՛՛,-այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա հետաքրքրվեց, թե ինչ գնով է վաճառվել էլեկտրոցանցերը, որքան ներդրումներ էին խոստացել անել գնողները, արվել է, թե ոչ: ՛՛Այդ կազմակերպությունները, որ միաբերան հայտարարում են, թե աշխատում են զրո տոկոս շահութաբերությամբ, արդյոք մազոխիստներ են: Որովհետև կա երկու տարբերակ՝ կամ հոգեբանական շեղումներ ունեն, որ համառորեն ու ակտիվ շարունակում են աշխատել, կամ ապաշնորհ և վատ կառավարիչներ են՛՛,- ասաց նա՝ կրկին նշելով, որ սպառողն օգոստոսի մեկից նրանց վատ մենեջմենթի հետևանքները պիտի մարի իր գրպանից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ Էլեկտրական ցանցերը վաճառվել են 40 մլն դոլարի համարժեք գումարով: Ներդրումներին անդրադառնալով՝ նա նշեց, որ մինչև 2006 -2007 թիվը որևէ ներդրում չի եղել, 2007-ին սեփականատիրոջ փոփոխություն եղավ, Հայաստանի էլ.ցանցերի բաժնեմասն անցավ այլ ընկերության, դրանից հետո կապիտալ ներդրումներ են կատարվել 80 մլրդ դրամի:

Ներդրումների հիմնական մասն, ըստ Նազարյանի, նպատակաուղղված է եղել հուսալի և անվտանգ էներգամատակարարում ապահովելու համար, անջատումների տևողությունը հասցնելու այն քանակությանը, ինչ ամրագրված է լիցենզիայում: Սահմանվել է որոշակի ժամաքանակ, որից ավել էլեկտրաէներգիայի անջատումներ չեն կարող լինել, հակառակ դեպքում գործում են տույժեր՝ ի օգուտ սպառողի: Նազարյանը նշեց, որ սակագնի փոփոխությունը որևէ կերպ վատ մենեջմենթով չի պայմանավորված:

՛՛Ամեն դեպքում՝ անթույլատրելի է, ցանկացած գրագետ կառավարիչ պիտի հաշվարկի իր հնարավոր ռիսկերը և ունենա հստակ կանխատեսելիություն իր քայլերի հաջորդականության, անթույլատրելի է, որ ոչ ճիշտ կառավարման արդյունքում այդ ճեղքերը պիտի փակի ՀՀ քաղաքացին՛՛,- արձագանքեց Զոհրաբյանը: Նազարյանն արձագանքին պատասխանեց, թե ստիպված է կրկնել, որ պատգամավորի նշած գնահատականը որևէ կերպ չի կարող ազդել սակագների հաշվարկման վրա, իրենք երբևէ որևէ ընկերության վատ կառավարման արդյունքում առաջացած ֆինանսական ճեղքերը հաշվի չեն առել, պարզապես իրենց կանխատեսումները չեն արդարացել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ