21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սահակյանը կողմ է՝ պահումներ արվեն միայն պետական աշխատողներից

՛՛Պարտադիրը պիտի լինի անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնենք՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ՛՛Բայց նաև վերապահումով եմ մոտենում, որովհետև մինչև պարտադիրի լինելը պիտի հասարակության հետ աշխատվեր: Հիմա Կառավարությունը փորձում է այդ աշխատանքի դաշտը ստեղծվել՛՛,-հավելեց նա:

Խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված Կառավարության նոր առաջարկի մասին՝ գանձումներ կատարել միայն պետական աշխատողներից՝ Սահակյանն ասաց. ՛՛Խնդիրն այն է, որ պետության վարած քաղաքականության կարևորագույն առաջին գծի վրա կանգնած անձերը պետբյուջեից աշխատավարձ ստացողները պետք է լինեն: Մասնավորապես հուլիսի մեկից աշխատավարձերը բարձրանում են՛՛:

Նա նկատեց, որ առանձին երկրներ կան, որտեղ գործատուներն աշխատողներին ընդունելիս հարցնում են՝ բժկության մասին ապահովագրություն ունես, թոշակի մասին ապահովագրություն ունես, իմանալու դեպքում միայն ընդունում աշխատանքի: ՛՛Դա ճիշտ որոշում է, իհարկե, ժամանակի մեջ միաժամանակ  այդ խնդիրը ԱԺ օրենքի տեսքով ընդունելու դեպքում ևս, կարծում եմ, հնարավոր է նոր առաջարներ ու ըդնվզում լինեն, որոնք իրենց նոր պայմանները դնեն՛՛: ԱԺ նախագահը վստահեցնում ՝ ինչքան բանավեճեր ու քննարկումներ լինեն, իրենց ու երկրի քաղաքացիների համար այնքան լավ:

Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգին անցնելուն, Սահակյանը նշեց, որ քիչառաջ հանդիպում են ունեցել ՕԵԿ-ի հետ, և իրենք դեռ չեն ցանկանում այս հարցի հետ կապված միանշանակ դիրքորոշում հայտնել: 

՛՛Սահմանադրական բարեփոխումների խնդիր կա, ու չենք ուզում նախապես մեր կարծիքը ամրապնդել ու ողղորդողի դեր ստանձնել, հասարակական պահանջը կգնահատենք ու մեր կարծիքն ըստ այդմ կձևավորենք՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ