12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Էլեկտրաէներգիայի թանկացումից հետո այլ ապրանքներն էլ են թանկանալու

Էլեկտրաէներգիայի թանկացումից հետո հացից  սկսած թանկանալու են նաեւ այլ ապրանքները, ինչն ավելի է խորացնելու աղքատության ցուցանիշը: Նման տեսակետ արտահայտեց ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը : Այն հարցին, թե արդյո՞ք Որոտանի վաճառքը նպաստել էլեկտրաներգիայի գնի բարձրացանը, Սաֆարյանն ասաց, որ ինքը դեմ է եղել, որ մեր էներգոհամակարգը վաճառեն: “Ես կարծում եմ, որ պետություն-մասնավոր ձեռնարկություն հարաբերությունները պետք է բերել մի այնպիսի մակարդակի, որը կարողանանք մասնավորին պատկանող համակարգը վերադարձնել պետությանը”,-ասաց նա:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ առաջարկեց բռնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի “վախը”:

“Հայտարարություններ կան, թե թանկացումները միանգամից չեն արվում, որ հանրության վրա ծանր ազդեցություն չունենան, բայց այստեղ շատ կարոր խնդիր կա, այդ հարցը  տնտեսգիտական տեսանկյունից ճիշտ չէ, քանի որ տնտեսվարողները չեն կարողանում հաշվարկել իրենց անելիքները: Վախը բռնելու իմաստը այն է, որ ՀԾԿՀ-ն պետք է ճիշտ հաշվարկի քայլերը եւ հանրությանը առանց վախի ներկայացնի, թե ինչ սպասվելու ապագայում”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ