24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այն հարթակը չէր, որտեղ թուր-թվանքը առած պետք է հակադարձեինք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, քաղաքացիները անպայման պետք է տիրապետեն ռուսերենին: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի արած հայտարարությանը, թե ռուսաց լեզուն ավելի մեծ տեղ պետք է ունենա:

Հարցին՝ ինչու պատգամավորները համապատասխան արձագանք չտվեցին նրան, Աճեմյանը պատասխանեց. ՛՛Պատգամավորական ակումբը այն հարթակը չէ, որտեղ պետք է միմյանց հակադարձեինք: Տիկին Նաղդալյանը հակադարձեց, որ տաքսու վարորդի ռուսերեն չիմանալը ոչինչ չի նշանակում: Դա այդ հարթակը չէր, որտեղ թուր-թվանքը առած պետք է հակադարձեինք՛՛:

Կարինե Աճեմյանը միաժամանակ համաձայնեց, որ ռուս լրագրողն ու քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վերոնիկա Կրիշեննինիկովան քարոզչություն էին անում:   Կարինե Աճեմյանի կարծիքով` ռուսների կրքերը բորբոքված են` Ուկրաինայի դեպքերից հետո, և նրանք շատ ցավոտ են ընդունում բոլոր հարթակներում տարբեր դիրքորոշումները:   

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ