08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ստախոսն էլ ես դու, ցինիկն էլ. ԱԺ-ում կրքերը թեժացան

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո կրքերը թեժացան: Հիշեցնենք, որ Փաշինյանն առաջարկում էր ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին՝ պերսոնա նոն գրատա ճանաչել, իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ երեկվա հանդիպման ժամանակ լրագրողը ոչ մի սխալ հայտարարություն չի արել:

՛՛Պարոն Բաբուխանյանը ստում է, որովհետեւ այդ հանդիպումն ամբողջապես դրված է համացանցում, որտեղ պարզ երևում է, որ հայ ժողովրդի հասցեին վիրավորական և հայոց պետականությանը սպառնացող մի շարք ցինիկ արտահայտություններ են արվել՛՛,-ասաց ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա հիշեցման կարգով ասաց, որ ցինիկ կամ կինիկ բառի արմատը ՛՛շուն՛՛ բառն է: ՛՛Հին Հունաստանում ցինիկ էին անվանում  մարդկանց, որոնք շան պես հաչում էին հասարակության վրա՝ վիրավորելով վերջինիս: Պահանջում ենք հետայսու զերծ պահել խորհրդարանը նման հաչոցներից՛՛,-հայտարարեց Արզումանյանը:

՛՛Ստախոսն էլ ես դու, ցինիկն էլ՛՛,-ի պատասխան ասաց Հայկ Բաբուխանյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հորդորեց պատգամավորներին կոռեկտության սահմաններում մնալ: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ