12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Խիղճը, խաղաղությունն ու արդարությունը ձեր կողմից են. Կոնստանտին Զատուլինն Արցախում է

Չնայած բոլոր զոհաբերությունների, տառապանքի՝ Արցախի ժողովուրդը ցուցադրում է խաղաղ կյանքում հսկայական ձեռքբերումներ, Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովին «Իրավունքի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Կոնստանտին Զատուլինը։

«Արցախում մարդիկ ապրում են լիարժեք կյանքով՝ դիմակայելով ցանկացած մաքառման, եթե այն պարտադրվի նրանց։ Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը, ապա վստահ եմ, որ ողջամտությունը, բանականությունը և բարի կամքը կհաղթեն, և խաղաղությունն ու ճանաչումը երաշխավորված կլինեն։ Ռուսաստանն աջակցում է ՌԴ-ՀՀ-ԼՂ միջև հարաբերություններին։ Այո՛, մենք Ադրբեջանի հետ ԱՊՀ-ի անդամ ենք, բայց հարաբերութունների որակն այստեղ այլ է։

Մեկ օր, մեկ րոպե չի անցել, որ Ռուսաստանը չաջակցի հակամարտության խաղաղ լուծմանը։ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցածը բարի մարդկանց պլանների մի մասը չէր հանդիսանում, և Ռուսաստանը փորձել է ամեն ինչ անել՝ արագորեն այդ պայթյունը նվազեցնելու։

Մեզ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթ է։ Ռուսներն առաջին  հերթին դիտարկում են խիղճն ու արդարությունը։ Կարծում եմ՝ խիղճը, խաղաղությունն ու արդարությունը ձեր կողմից են», – ասաց ռուսաստանցի քաղաքական գործիչը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ