29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ականը գիտի՝ ինչպես անել, որ չթանկանա էլեկտրաէներգիան

”Էլեկտրաէներգիայի թանկացումը շատ բացասական կանդրադառնա ժողովրդի կենսամակարդակի վրա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ թանկացումը հիմնավորելը շատ հեշտ է, սակայն փաստը մնում է փաստ, որ էլեկտրաէներգիան չորս դրամով փորձում են բարձրացնել: ՛՛Այդ հիմնավորումը, տնտեսագիտական հաշվարկներ են անոմ, չգիտեմ՝ ոնց և ինչ են անում, բայց որ ժողովրդի կենսամակարդակի վրա դա շատ բացասական կանդրադառնա, միանշանակ է՛՛,-նշեց նա: Պատգամավորի խոսքով՝ սա բացասաբար կանդրադառնա առաջին հերթին արտադրող ընկերությունների վրա:  ՛՛Չորս դրամը քիչ չէ, դա բնակչությանը միանշանակ վնաս է: Այնպես որ այդ հիմնավորման մասին եթե ասում են, աշխարհում շատ հեշտ է ցանկացած բան հիմնավորել՛՛:

Մեր դիտարկմանը, թե իշխանություն են, և իրենք էլ են դժգոհ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից, արդյոք որևէ՞ բան չպիտի անեն, Համլետ Հարությունյանն արձագանքեց. ՛՛Իշխանությունն ի՞նչ անի, դա մասնավոր ձեռնարկություն է, տված է չէ՞ այդ ցանցը, մենք սպառողներ ենք: Այդ ընկերությունները հայտ են ներկայացնում հանձնաժողովին, որ չենք կարող այս ձևով աշխատել, կորուստները շատ են, բայց եթե գողությունների ճանապարհը փակեն հենց իրենք, կարելի է այդ չորս դրամը իջեցնել՛՛:

Պատգամավորը շեշտեց, որ շատերն են ցանկանում էլեկտրոցանցի տնօրեն դառնալ: ՛՛Պատերազմ է գնում մի տեղ էլեկտրոցանցի տնօրեն նշանակելու համար, այդ ինչո՞ւ են մարդիկ այդպես գլխապատառ վազում այդ էլեկտրոցանցերի տնօրեն աշխատելու համար: Ամենապահանջված աշխատանքն է, ով որ գալիս է, մեզ դիմում է, ասում է` մեզ մի հատ էլեկտրոցանցում գործ տուր:

Իմ վրա բացասական է ազդելու թանկացումն անկախ նրանից՝ ընդդիմություն ենք, թե իշխանություն, բայց անհրաժեշտ է նաև, դա մասնավոր է, ընդհանրապես բուրժուական հասարակարգ է և շուկային թելադրում են մասնավոր ձեռնարկությունները՛՛,-եզրափակեց Համլետ Հարությունյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ