18 Մայիսի, Saturday, 2024
KFC

4 խախտում Որոտանի վաճառքի մեջ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությունը` հայտարարությունների ժամին.

Ներկայացնում եմ չորս խախտում, որոնք հիմնավորում են Որոտանի հիդրոկասկադի վաճառքի կոռուպցիոն և հակաօրինական լինելը: Ուզում եմ նաև շեշտել, որ մեր պայքարը ընդդեմ այդ անօրինական գործարքի պայմանավորված է ոչ թէ նրանով, որ մեզ դուր չի գալիս ամերիկյան ընկերությունը, այլ որ սրանով տեղի է ունենում պետական գույքի ուղղակի կողոպուտ՝ ուղեկցված մեր ստրատեգիական ջրային պաշարների զավթմամբ և հայ-իրանական հարաբերությունների վտանգմամբ: Հիմա մանրամասնեմ. 1. Վաճառքի գինը. Հիդրոկասկադը վաճառվել է 180 մլն. դոլարով, այն դեպքում, երբ դրա իրական արժեքը մոտ համեստ հաշվարկներով տասն անգամ ավելի է: Սրան գումարած՝ երեք ՀԷԿ-երի, դրանց սպասարկող դերիվացիոն թունելների և այլ ենթակառուցվածքների արժեքը: Սրանք ապացույցներ են առ այն, որ կոռուպցիոն ճանապարհով տեղի է ունեցել ազգային հարստության խայտառակ մասշտաբների կողոպուտ, ինչը ծանր քրեական հանցագործություն է: 2. Ջարամբարների օտարման անօրինականությունը. Հայաստանի ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի, ինչպես նաև «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն»: «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարները իմպերատիվ ձևով ա. պետական սեփականություն են բ. մասնավորեցման ենթակա չեն Սա լրիվ բավարար է ջրային օրենսդրության կոպտագույն խախտումն արձանագրելու համար: 3. Իրանի հետ կապված խնդիրը. Հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ պայմանագրի 4.03 հավելվածում սահմանված է, որ Որոտանի ենթակառուցվածքները չեն կարող օգտագործվել Իրանի հետ էլեկտրամատակարարման գործընթացներում: Սա վկայում է որ գործ ունենք նաև քաղաքական գործարքի հետ: 4. Ազգային ժողովը շրջանցելը. «Սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն, Որոտանի հիդրոկասկադի մասնավորեցման նախագիծը պետք է ներկայացվեր Ազգային ժողովի հաստատմանը, ինչը չի արվել: Այն մեկ անգամ արդեն ներառված է եղել մասնավորեցման ծրագրերում, սակայն հետագայում հանվել է: Սա լրացուցիչ ապացույց է այն մասին, որ այսպիսի գույքի օտարման նախագիծը պարտադիր կարգով ենթակա է Ազգային ժողովի հաստատմանը: Այսպիսով, ամփոփելով նշեմ, որ այս գործարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործության հատկանիշներ: Այն է. 1. վաճառքի ակնհայտ ցածր գինը, 2. օրենքի պահանջի ուղղակի խախտմամբ իրականացված ջրամբարների մասնավորեցումը, 3. առանց Ազգային Ժողովի հաստատմանը ներկայացնելու պետական գույքը մասնավորեցնելը: Հետևապես, ես ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացնում եմ հանցագործության մասին հաղորդում՝ Որոտանի հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ գործարքում կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին և հետևողական եմ լինելու այս գործի պատշաճ քննության հարցում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ