”Ինչու՞ եք այս կարևորագույն հարցը ներկայացնում Դուք”
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն Ազգային ժողովի նիստում Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց՝ իրենց վերցրած 60 մլն եվրո վարկը թեստ անցե՞լ է, թե՞ ոչ: ՛՛Ինչու՞ եք այս կարևորագույն հարցը ներկայացնում Դուք՝ որպես փոխնախարար, ինչու չկա, ասենք, էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարարության կամ ԿԲ ներկայացուցիչը: Գոյություն ունի՞ արդյոք նախագիծ Երևանից դեպի Մեղրի հատվածը վերակառուցելու վերաբերյալ, և եթե նման նախագիծ կա, քանի՞ թունել է նախատեսված՛՛,- հարցրեց նա:
Փոխնախարարը պատասխանեց, որ ըստ էության ծրագրի ղեկավարն ու բանակցողը ֆինանսների նախարարն է: ՛՛Համաձայն ՀՀ օրենսդրության՝ ես եմ ներկայացնողը և պատիվ ունեմ, չգիտեմ՝ ինչու է հարցն ինձ ուղղված: Սրանք արտոնյալ վարկեր են: VIP վարկը շուրջ մեկ տոկոս տարեկան վճար է ունենալու և 12 մլն եվրո դրամաշնորհ՝ մեղմման համար, վստահ եմ, որ սա լավ պայմաններ էին՛՛:
Նա հավելեց, որ այս պահին մինչև Արտաշատի շինարարությունն է, նոր վարկային համաձայնագիր կա, որ դեպի հարավային հատված շարժ ապահովի: ՛՛Հայաստանի սահմանից մինչև Քաջարան ու Գորիս դուրս գալու համար նախատեսվում է մեկ թունել ՝չորս կմ երկարությամբ, ինչը գործող ճանապարհը կկրճատի՛՛,- տեղեկացրեց փոխնախարարը: