25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում: Նույնը սպառնում է Հայաստանին

Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Վրաստանի, նաև բոլոր հետխորհրդային երկրների եվրաինտեգրման և արևմտյան ընտրության հետևանքների մասին։ Նույնը սպառնում է Հայաստանին, և այդ խայտառակությունը սարերի հետևում չէ, եթե պահպանվի ներկայիս քաղաքական էլիտան։ Այս մասին գրում է «Իրավունքը»

Վրաստանում երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիա պատրաստելու կասկածանքով կալանավորվել է 11 մարդ, որոնց մեջ են ԱՄՆ քաղաքացի, ավստրալացի և վեց ծնող, որոնք բերել են իրենց երեխաներին նկարահանումների համար։

Ուժայինների տվյալներով՝ անօրինական բիզնեսի նախաձեռնողներն արտասահմանցիներն են եղել։ Ամերիկացին և ավստրալացին վարձել են մի քանի բնակարան Թբիլիսիում և դրանք կահավորել որպես ֆոտոսրահներ։ Տեղի բնակիչ համախոհները պայմանավորվում էին ծնողների հետ 8-12 տարեկան երեխաներին պոռնոյում նկարահանելու վերաբերյալ։ Ոստիկանությանը հայտնի է 10 տուժած աղջկա մասին։ Դատախազը պնդում է, որ որոշ դեպքերում ծնողներն իրենք են եղել իրենց երեխաներին փողով նկարահանելու նախաձեռնողները։

«Բացարձակապես բոլոր ծնողներն իմացել են, որ իրենց երեխաները մասնակցում են պոռնոգրաֆիական ֆոտո- և տեսանկարահանումների, և յուրաքանչյուր ծնող ֆինանսական գործարք է ունեցել։ Յուրաքանչյուր երեխայի ֆոտոսեսիայի համար նրաք ստացել են մինչև 3 հազար լարի։ Ամեն բան կախված է եղել նրանից, թե որքանով երեխան կհետաքրքրեր նման ֆոտոներով շահագրգռված մարդկանց շրջանում <>։ Եվ հաճախ [ծնողները] իրենց նախաձեռնությամբ զանգահարել են կազմակերպիչներին ու խնդրել շտապ ֆոտոսեսիա անցկացնել»,- տեղեկացրել է գործով դատախազ Մարիամ Գոգորելիանին։ Նկարահանումների համար ծնողներն ստացել են 500-3 հազար լարի (11-65 հազար ռուբլի)։ Ավելի ուշ արգելված կոնտենտը վաճառում էին դարքնեթում, պեդոֆիլական ֆորումների միջոցով, կրիպտոարժույթով։ Փողերը, քննության տվյալներով, հանում էր ամերիկացին կրիպտոմատներից։

Խուզարկությունների ժամանակ խուզարկուներն բռնագրավել են թանկարժեք ֆոտոսարքավորումներ, տեսախցիկներ, լուսավորող տեխնիկա, կրիչներ և կինոստուդիայի բազմաթիվ «ապրանքներ»՝ պոռնոֆոտոներ և տեսանյութեր երեխաների մասնակցությամբ։ Հանցավոր խմբի դեմ գործը քննվում է անչափահաս երեխաների պատկերմամբ պոռնոգրաֆիական նյութեր պատրաստելու և վաճառելու, մարդկանց առևտրի մասին հոդվածներով։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ