07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պաշտոնյաները՝ դրսում, «Սասնա ծռերն» ու քարտուղարուհիները՝ պատվավոր տեղերում․ Հրապարակ

Անկախության օրը Գյումրու Սև բերդի միջոցառումը բավականին վատ է կազմակերպված եղել. հրավիրատոմսերը բաժանվել են ավելի շատ, քան Սև բերդը կարող էր տեղավորել։ Արդյունքում մի շարք փոխնախարարներ, պատգամավորներ մնացել են դրսում, չեն կարողացել ներս մտնել։

Երբ անվտանգության աշխատակիցները տեսել են, որ այլևս տեղ չկա նստելու, ներս չեն թողել փոխարտգործնախարարներ Արտակ Ապիտոնյանին, Ավետ Ադոնցին, կրթության փոխնախարար Արևիկ Անափիոսյանին, մի շարք պատգամավորների, սպաների, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, Ռաֆայել Քոթանջյանին ։Վերջիններս դրսում սպասել են, մինչև միջոցառումն ավարտվել է, մասնակցել են ֆուրշեթին:

Փոխարենը ամենապատվավոր տեղերում նստած են եղել «Սասնա ծռերի» Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, պատգամավորների օգնականներ ու օգնականուհիներ, կառավարության քարտուղարուհիներ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ