26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Լույս» հիմնադրամը չեղարկում է համագործակցությունը ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ

Հաշվի առնելով ՀՀ անվտանգության նոր ռազմավարության փաստաթղթի նախագծի մշակման հարցում մասնագիտական, փորձագիտական շրջանակների հետ համագործակցելու մտադրության մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունը, ինչպես նաև պետության համար կարևոր նշանակություն ունեցող այդ փաստաթղթի մշակման գործում իր մասնագիտական ներուժն օգտագործելու ցանկությունը՝ «Լույս» հիմնադրամը փաստաթղթի մշակման աշխատանքներին փորձագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել և համապատասխան նամակով դիմել էր անվտանգության խորհրդի քարտուղարին։

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը «Լույս» հիմնադրամին ուղղված պատասխան նամակով ողջունել էր փաստաթղթի մշակման աշխատանքներին փորձագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը և «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչներին սեպտեմբերի 24-ին հրավիրել էր ԱԽ գրասենյակ՝ քննարկելու ռազմավարության մշակման հետ կապված հարցեր։
Ի հեճուկս դրան, սեպտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ՀՀ 3-րդ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված անպարկեշտ և ոչ կոռեկտ մեկնաբանություններով, ինչը ոչ միայն կասկածի տակ է դնում ԱԽ քարտուղարի կոմպետենտությունը, այլև անհնար է դարձնում տվյալ անձի ղեկավարածկառույցի հետ համագործակցությունը։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ «Լույս» հիմնադրամը հայտարարում է, որ չի մասնակցելու սեպտեմբերի 24-ին նախատեսված հանդիպմանը, միևնույն ժամանակ ցավով արձանագրում, որ պետության անվտանգության տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեցող փաստաթղթերից մեկի մշակման աշխատանքների ղեկավարումը վստահված է պետության առջև ծառացած մարտահրավերներին չտիրապետող և բարձրաստիճան պաշտոնյային անհարիր վարքագիծ դրսևորող անձի:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ