25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ռուսական երկաթուղիներ»-ը մտադիր է խզել ՀՀ իշխանությունների հետ համաձայնագիրը

«Ռուսական երկաթուղիներ»-ը մտադիր է խզել ՀՀ իշխանությունների հետ համաձայնագիրը՝ արգելափակելով դուստր ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի աշխատանքը։ Այս մասին գրում է yerevan.today-ը՝ հղում անելով RTVI-ին։ Տեղեկությունը հաստատել են ՌԴ տրանսպորտի նախարարությունում:

Լրատվամիջոցի աղբյուրը նշել է, որ ՀՀ իշխանությունների և «Ռուսական երկաթուղիներ»-ի հարաբերությունները սրվել են Երևանի հարուցած քրեական գործերի պատճառով։

2018 թվականի օգոստոսին ընկերության գրասենյակում խուզարկումներ են անցկացվել 19 000 դոլարի չափով հարկեր չվճարելու կասկածանքով: Ընկերությունում նշել են, որ ուժայիններն առգրավել են իրենց փաստաթղթերը:

Նշվում է, որ ընկերության դեմ հարուցվել է 7 գործ:  Ընկերությունում ֆինանսական մեղադրանքներն անհիմն են համարում:

Ըստ RTVI-ի աղբյուրի՝ եթե Հայաստանը ցանկանար ոչ թե ճնշում գործադրել ՌԴ-ի վրա, այլ պարզել իրավիճակը, ապա կդիմեր միջազգային դատարան: «Պայմանագրով նախատեսված է, օրինակ, Փարիզում արբիտրաժի դիմելը վիճելի հարցերը լուծելու համար, սակայն դրա փոխարենը հայկական կողմը նախընտրեց քրեական գործերի «դամոկլյան սրով» ճնշումը», – նշում է աղբյուրը:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ