20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա էր, որ պիտի Նազարբաևը, որպես պատասխան, ստանար

՛՛Նման բաները պետք է հանրաքվեի դրվեն, այնտեղ մի ամբողջ գամա ինքնիշանության զիջում կա, չի կարելի՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ խոսելով Աստանայում կայացած իրադարձություններից ու ԵՏՄ անդամակցությանը: ՛՛Ամբողջ Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով, հետևաբար այդ թուղթը, որ սահմանդրության նորմերի կեսը վերցնում է, նույնպես պետք է հանրաքվեով ընդունվի՛՛,-նկատեց նա:

Բագրատյանի խոսքով՝ Աստանայում ԱԳ նախարարը պետք է հուշեր նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ վերջինս էլ պետք է անմիջապես պատասխան տար: ՛՛ԱԳ նախարրաը պետք է վազեր Նազարբաևի ելույթից հետո ու փսփսար նախագահի ականջին՝ ինչ պատասխանել՛՛,-նշեց նա: Հարցին, թե ինչով է  պայմանավորված այդ անտեղյակությունը, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. ՛՛Չեն աշխատում, մեզ չեն հարցնում, այն օրերին մեն ենք արել: Ոչ մի անգամ ոչ նախագահը, ոչ Արտգործնախարարը չեն զանգել, ասել՝ կարելի է հանդիպենք, խոսենք, նույնը ատոմակայանի մասով, ինչպես են այս թղթերը սոտրագրվել, կուլտուրա չկա աշխատանքի՛՛:

Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի ու Հայաստանի միջև մաքսակետ դնելուն, ապա նախկին վարչապետը բացատրեց. ՛՛Երբ մենք մտնում էինք Առևտրի համաշխարհային կազմակերպություն , Ժնևում Ադրբեջանը դիմել էր՝ Հայաստանը չի կարող անդամակցել, որովհետև խլել է իմ տարածքի մի մասը:

Նորից եմ բացատրում. 96 թվականին Ժնևում հանդիպեցի այդ կնոջ հետ (հետո նա դարձավ Շվեյցարիայի նախագահ), ասացինք` աշխարհը ֆիքսել է, որ կա քաղաքական խնդիր, այդ քաղաքական խնդրի համար կա ԵԱՀԿ Մինսկի խումբ: Բայց աշխարհն ընդունել է Ղարաբաղը: Ղարաբաղն ՛՛իզգոյ՛՛ չէ, չճանաչված չէ, ինչպես, ասենք, Հարավային Օսիան: Ընդունել են խնդիրը, ասել են` կլուծենք, բայց մինչև այդ խնդիրը լուծենք, տնտեսապես այդ տարածքը պետք է աշխատի, ապրի: Եղավ դիմում Ադրբեջանին` կթողնե՞ք` ձեր տարածքով առևտուր անեն, պատասխանեցին` ոչ, սահմանը փակ է, ռազմաճակատը փակ է: Ասացին` ուրեմն Հայաստանով կանեն առևտուրը: Վե՛րջ: 

 Ղարաբաղը պիտի տնտեսապես ապրի, ապօրինի ոչինչ չկա, եթե Ղարաբաղը լինելով ճչանաչված պետություն՝ առևտուր է անում Ռումինիայի հետ, այստեղ որևէ միջազգային ապօրինի ակտ չկա:

Սա էր, որ պիտի Նազարբաևը որպես պատասխան ստանար՛՛:

Հարցին, թե արդյոք այս իմաստով կան տարբերություններ ԱՀԿ-ին և ԵՏՄ-ին անդամակցելու միջև, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. ՛՛Ո´չ, ես երեկ կարդացել եմ ԵՏՄ-ի պայմանագիրը: ԵՏՄ-ը չի խոսում այս կամ այն երկրի օրինական կամ անօրինական տարածքների մասին: Օրինակ` ԵՏՄ-ում Աբխազիան մանդարին վաճառելո՞ւ է, թե՞ ոչ: Պատասխան` իհարկե, այո՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ