18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ չկան. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։

Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 151 հոդված, որոնցից 27-ը եղել է բացասական, 124-ը՝ չեզոք։

Տիկին Աննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ չկան։ Իհարկե, Աննա Հակոբյանի կողմից աշխատանքներ տարվում են, բայց արձագանքները բացասական են թե՛ հիմնադրամի հետ կապված, թե՛ այլ գործունեության։

Լրատվականները գրում են, որ Աննա Հակոբյանը՝ չլինելով ՔՊ կուսակցության անդամ, մասնակցել է կուսակցության նիստին, որտեղ միջադեպ է տեղի ունեցել իր և Հայկ Սարգսյանի միջև։ Ըստ լրատվականների, Աննա Հակոբյանը նիստի ժամանակ կոպիտ է խոսել պատգամավորի հետ։ Միջադեպի և տիկին Հակոբյանի նիստին մասնակցելու մասին լուրը հերքել է ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

Նշվում է, որ Աննա Հակոբյանի «City of Smile» բարեգործական հիմնադրամի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Այս անգամ, ըստ հրապարակման, հայտնի է դարձել, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում գրասենյակ ունի։

Լրատվականները չեն մոռացել նաև Աննա Հակոբյանի «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցը, որտեղ տիկին Հակոբյանը մի միտք էր արտահայտել մարտական պայմաններում զոհված զինվորականների հետ կապված, որը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Այդ արտահայտությունը. «Մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի», բազմիցս մեկնաբանվեց թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Աննա Հակոբյանի կողմից, այնուամենայնիվ այն իր բացասական հետքը թողեց։

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի դեմ արշավին, ըստ լրատվականների, այն կազմակերպվել է Աննա Հակոբյանի կողմից և դրա ապացույցներից մեկը Աննա Հակոբյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Գևորգ Թամամյանի և Արսեն Թորոսյանի միջև տեղի ունեցած միջադեպն է։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ