02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Գեներալի աղջիկ”-ը` եթերային Աղբ. “Չենք լռելու”

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության որոշմամբ “Աղբ եթերից” երկրորդ մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու եւ սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:

Նախաձեռնության որոշման մեջ քննադատության է ենթարկվում հատկապես այն հանգամանքը, որ սերիաների սկզբում նշվում է, թե սերիալը նվիրված է Հայոց բանակին: Նշելով, որ միայն օճառային օպերան էր պակաս մեր բանակի գլխին, նախաձեռնությունը կոչ է անում սեփական անմակարդակությունը նվիրել բանակի խայտառակությունը հանդիսացող մի քանի անմակարդակ բարձրաստիճան սպաներին, այլ ոչ թե տասնյակ հազարավոր ազնիվ զինվորականներին:

“Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության ղեկավարության, Հայոց բանակը կազմողների մեծամասնութունը Հայրենիքի զգացողություն ունի եւ չի զբաղվում մեր ժողովրդի հիմարացմամբ”,- նշված է որոշման մեջ:

“Աղբ եթերից” մրցույթի կանոնների համաձայն, փոստի միջոցով Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր եւ 100 դրամ` աղբահանության գումար:

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ