23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊՆ-ն 48 հազար դրամով ցեմենտ է գնել մի կազմակերպությունից, որն ընդամենը 2 աշխատակից ունի. Նախարարը տեղյակ չէ՞

ՊՆ-ն ցեմենտի գնում է կատարել «Հիդրո Գրուպ» կազմակերպությունից` վճարելով 48 հազար դրամ, ինչը շատ թանկ է: Այս մասին քիչ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը` հավելելով, որ կառավարության տարբեր գերատեսչություններ նույն կազմակերպությունից մեկ անձից գնման տեսքով պարբերաբար կատարում են գնումներ և նաև շինարարական աշխատանքեր պատվիրում.

«Իսկ այդ կազմակերպությունը, որն անում է նաև շինարարական աշխատանքներ, ունի ընդամենը երկու աշխատակից: 2018-19 թվականին այս կազմակերպությունից 150 միլիոն դրամի գնում է կատարվել»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ պետք է ստուգի տեղեկատվությունը, ապա կարող է պատասխանել. «Եթե մրցութային կարգով է կատարվել, չեմ կարծում թե խնդիր կա: Մենք մեծ քանակությամբ ցեմենտ ենք գնում, ունենում ենք նաև հրատապ գնումների խնդիր: Կոնկրետ դեպքով չեմ կարող այս պահին պատասխանել: Եթե պետք է Ազգային ժողվոում հնչեցնել պատասխանը, դա կանեմ ճշտելուց հետո»:

Մանե Թանդիլյանը  հայտարարեց, որ մրցույթ հայտարարելու համար ժամանակ եղել է, սակայն ՊՆ-ն ու կառավարության այլ գերատեսչությունները պարբերաբար գնումներ են անում նույն կազմակերպությունից, որի գործարանը գտնվում է Արարատում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ