29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փոշիացել է

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի (Arsen Torosyan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 654 հոդված, որոնցից 331-ը եղել է բացասական, 33-ը՝ դրական, 290-ը՝ չեզոք։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համար նախորդ 10 օրերը բացասական էին։ Նախարարը հայտնվել է մի շարք սկանդալների կիզակետում, որոնց արդյունքում ձևավորել է բացասական հոդվածների մեծ թիվ։
Ըստ լրատվականների՝ Արսեն Թորոսյանի սանիկը, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի ժ/պ Գևորգ Սիմոնյանն, իր գործողություններով անարգել է լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչ Դավիթ Գրիգորյանին, ով գիտական կոչում ունի, աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցում է ստացել ու նրան առաջարկվել է բանվորի կամ տեխնիկի աշխատանք։ Դավիթ Գրիգորյանն իր հերթին այդ գործողությունը ցինիզմ է որակել։

Նախորդ 10 օրերի ընթացքում Արսեն Թորոսյանի համար նաև կազմակերպված ասուլիսը վերածվեց խնդրահարույց երևույթի։ Նախարարի արդեն նախկին խորհրդական Գևորգ Թամանյանը ասուլիսի ժամանակ փորձեց հարցեր տալ նախարարին, որին Արսեն Թորոսյանը չպատասխանեց և հեռացավ ասուլիսի դահլիճից։ Լրատվական դաշտում և համացանցում ծավալվեցին քննարկումներ, կարծիքներ հնչեցին, որ Արսեն Թորոսյանը պետք է մնար դահլիճում և պատասխաներ հարցերին, քանի-որ հասարակությունը ստեղծված իրավիճակի պարզաբանումն իմանալու իրավունք ունի։

Արսեն Թորոսյանը ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանին մեղադրեց իր դեմ գործելու մեջ։ Արմեն Մուրադյանն իր հերթին պատասխանեց նախարարին, նաև նշելով, թե Արսեն Թորոսյանն ասել է. «50 հոգի եղել են հաշմանդամ և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»։ Խոսքն, ըստ Արմեն Մուրադյանի, զինվորների վերականգնման կենտրոնի պահպանման ծախսերի մասին է։ Այս ամենից հետո կարելի էր համացանցում բազմաթիվ գրառումների հանդիպել, որտեղ կոչ էր արվում նախարարին լքել պաշտոնը։ Որոշ ժամանակ անց Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջով հերքեց այս տեղեկությունը, սակայն հասարակությունը շարունակում է մինչ օրս քննադատել նախարարին։

Ըստ մեկ այլ հրապարակման՝ Արսեն Թորոսյանը պետբյուջեից իր կնոջ բուժկենտրոնին հատկացվող գումարը ևս 14 միլիոնով ավելացրել է՝ դարձնելով 71.18 մլն.։ Թերթը գրել է. «Պարզվում է, սակայն, որ անգամ աղմուկը չի խանգարել, և Արսեն Թորոսյանը տարվա ընթացքում էլ է փոփոխություններ կատարել պետպատվերի մեջ և լրացրել է հատկացվող գումարի չափը՝ ՄԻԲՍ-ն ընթացիկ տարվա ընթացքում ստանալու է 71.18 մլն, այսինքն՝ 14.14 մլն դրամով ավելի, քան նախատեսված է 2019թ. սկզբին: Այս բոլոր տվյալները զետեղված են առողջապահության նախարարության կայքում»։

Սոցցանցերում տեղեկատվություն տարածվեց, որը նաև հետագայում տեղ գտավ լրատվականներում, ըստ որի՝ Արսեն Թորոսյանի մերձավորները զանգահարում են բժշկական կենտրոնների տնօրեններին և սպառնում են։ Ըստ լուրի՝ նրանք տնօրեններին հրահանգում են, որ վերջիններս սոցցանցերում և լրատվականներում Արսեն Թորոսյանին պաշտպանող ելույթներով հանդես գան։

Լրատվականներում նաև տեղ են գտել սոցհարցման տվյալներ, համաձայն որոնց՝ Արսեն Թորոսյանը նախարարների մեջ ունի ամենացածր վարկանիշը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արսեն Թորոսյանը բարձր վարկանիշ ուներ և «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության կողմից կազմակերպված «Մեդիա Վահան» մրացանակաբաշխության շրջանակներում առաջադրվել էր որպես՝ «Ամենադրական քաղաքական գործիչ» անվանակարգի հաղթողի հավակնորդ։ Փաստացի, ամիսների ընթացքում նրա ունեցած այդ դրական իմիջը փոշիացվել է»։

«Մեդիա պաշտպան»

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ