19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գորիսում իրար դեմ են ելել նաեւ թեկնածուների կողմնակիցները.Քումունցն՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի /ֆոտո/

Հունիսի 8-ին Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրությունների պայքարը տեղափոխվել է այլ հարթություն`սոցկայքեր եւ մարզային լրատվամիջոցներ: Մարզային  “Սյունյաց երկիր” թերթը մի ծավալուն հոդվածում վերլուծելով Գորիսում ստեղծված իրավիճակը անդրադարձել էր նաեւ Գորիսի պետական համալսարանին: Սա զայրացել էր դասախոսների, եւ նրանցի մեկը՝ Մհեր Քումունցը փորձել էր Ֆեյսբուքի իր տարեգրքում “տեղը դնել” թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին:

“Հարգարժա’ն լրագրողներ, լուսաբանե’ք այն ամենը, ինչը կարող է օգնել մեր պետության կայացմանը, ինչը չի խանգարի մեր ազատությանը, եւ վերջապես, որ ամենից կարեւորն է, ինչը չի կարող ազդել մարդու կյանքին ու գոյությանը: Կարդում եմ “Սյունյաց երկիր”-ը ու զարմանում` սա ընտանեկան կամ օրապահիկ թերթ է, թե մարզային……”……………..ինչ անում ենք, էրեխեքի համար ենք անում”,- լավ ենք անում, բայց ամեն ինչ չէ, որ պիտի մեր` ժողովրդիս հաշվին արվի: ` Գորիսի պետական համալսարանից ՀԵՌՈ’Ւ: Այն կոչվում է Գորիսի պետական համալսարան եւ այնտեղ աշխատում է մարզի մտավորականության այն մասը, որի շնորհիվ Սյունիքի մարզը գիտության կենտրոնի համարում ունի: Գորիսի պետական համալսարանը կապ չունի “Սյունյաց երկրի” “ֆիասկո”-ների հետ. մեր հաշվին հարց մի’ լուծեք: Կարծում եմ, բարոյական չէ նաեւ առկախումներով խոսքը համալսարանի մասին. քար չեն գցի այն աղբյուրին, որից “հնագույնը բոլոր հների մեջ” վաստակով ջուր են խմում:
Հ.Գ. Այստեղ գրեցի, որովհետեւ համոզված եմ, որ իմ լսարանն ավելի մեծ է ՖԲ էջում, քա “Սյունյաց երկրի” ընթերցողները”,-գրել է Քումունցը:

Թերթի գլխավոր խմբագիրն էլ իր հերթին փորձել է սրբագրել բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցի գրառումը եւ սրբագրելով այն տեղադրել է թերթի կայքում:

“Բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցը, ով Գորիսի պետական համալսարանում հայոց լեզվի դասախոս է եւ դոցենտ, մեկ էջում թույլ է տվել 33 ուղղագրական եւ կետադրական սխալ (ոճական ու ծրագրային սխալները` մի կողմ), գրառել անհասկանալի բազմաթիվ բառեր ու բառակապակցություններ, արտահայտել անվերծանելի մտքեր. բայց դա չի խանգարել, որ նա, առանց կարմրելու, ընդունի մտավորականի, գրագետի, բարեպաշտի ու բարոյախոսի կեցվածք եւ խրատներ տա “Սյունյաց երկրին”,-կարդում ենք թերում:

Չի ուշացել Քումունցի պատասխանը, դարձյալ՝ Ֆեյսբուքում:

“Փորձեմ հայոց լեզվի հակիրճ դասս տեղափոխել “Սյունյաց երկրի” խմբագրություն. ձեզ, իսկապես, շատ անհրաժեշտ է: Հերթական անհաջող կորզումներից դատարկաձեռն մնացած վիճակում արված նկարչությունը ՍՐԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ չէ: 

Այս դասս, որ գրածիս վրա կատարված “սրբագրումների կամ հոգու իրական արտացոլանքի” շուրջ պիտի բացատրեմ, սրբագրում չէ, այլ տարրական դաս Սյունիքը բամբասանքի գրչով ահուդողի մեջ պահող գրիչների համար:

Ընդ որում՝ մի քանի լեզվով այդ դասը կարող եմ տալ ու միաժամանակ այնքան վեհանձն գտնվել, որ չեմ խախտի լրագրողական էթիկան եւ, ասենք, գրիչ բառի փոխարեն գրչակ չեմ գրի, չեմ հոգնի հազար անգամ բացատրելուց……………………: Ուղղակի պիտի հիշեցնեմ, որ նման ուղղագրական, կետադրական եւ այլ տեսակի “սխալներ” դարձյալ պիտի անեմ, քանի որ սխալներ չեն, որոնց դիմաց շպրտված վերնագրի համար կա´մ պիտի ներողություն խնդրի “Սյունյաց երկիրը”, կա´մ ուղղակի հեղինակիս անձը վարկաբեկելու համար դատարան ուղղվի ու մեծ փոխհատուցում վճարի /չգիտեմ՝ կդառնա այնքան, ինչքան շորթվում է պախարակիչ պատվեր-հոդվածներ գրելիս, բայց հաստատ կարող է վտանգել ցանկացած խմբագրության գոյություն/:

Ամենը բացատրելուց հետո, կարծում եմ, կմնամ քաղաքացու, լրագրող-խմբագրի դիրքում ու դարձյալ որեւէ մեկի անձը չեմ վիրավորի, չեմ ասի, որ տարրական կրթության դասեր են անհրաժեշտ շատերին տնով-տեղով, չեմ ասի բազմաթիվ “որ”-եր……………………. այն հույսով, որ կուղղվեք…………..:
Այսպես՝ 
Նշված “ուղղումները” ոչ մի կապ չունեն հայերենի քերականական կանոնների հետ:
Ես հոդված չեմ գրել. սա ֆեյսբուքյան ազատ ոճի հրապարակում է, ուր կարող են լինել ժպիտներ, բազմակետեր ու կախման կետեր, ոճական բազմաթիվ հնարքներ, չեն բացառվում նաեւ վրիպակներ: Իմ գիտական, հրապարակախոսական, գեղարվեստական, տեղեկատվական հոդվածներին կարող եք ծանոթանալ գիտական ամսագրերում, թերթերում, որոնք կարող են օգնել մարդկանց՝ չափելու գրագիտությունս:

Գրագիտությունս կարելի է չափել նաեւ իմ հազարավոր աշակերտ- ուսանողներով, որոնք գիտության դռներն են թակում կամ ամեն պահ կարող են իմ փոխարեն պատասխանել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այնպես դասավանդել /սա ընդհանրապես/, որ որեւէ մեկը այդուհետեւ չկարողանա ուղղել “Սյունյաց երկր” սխալները /ցանկության դեպքում ես կարող եմ հրապարակել “Սյունյաց երկրի” սխալները, պարզապես դա նսեմ միջոց է մարդկանց հանիրավի վիրավորելու համար/: 

Չարությանդ չափ չկա, Սամվե´լ Ալեքսանյան, բայց ես այդ չափին ու կերպարին պարզապես պիտի ժպտամ)))))))))))))))))))))))),…………..պիտի զարմացնեմ, որ հունից դուրս չեմ գալիս, իսկ “շտկում-խզբզոցները” ցանկացած մասնագետի մոտ ծիծաղ կառաջացնեն, իմ հարգը կբարձրացնեն ուրիշների ՞-ական հարգի հաշվին”,-գրել է Քումունցը:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցն ու անկուսակցական Հրայր Յոլյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ