Ռոնալդուն հրաժարվել է կրել Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստի տարբերանշանը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է իր մարզաշապիկին կրել նախորդ մրցաշրջանում Իտալիայի Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստի տարբերանշանը: Ա սերիան հատուկ տարբերանշաններ է տրամադրել այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց դիրքերում լավագույնն են ճանաչվել նախորդ խաղարկությունում:
Սամիր Հանդանովիչը(լավագույն դարպասապահ), Նիկոլո Զանիոլոն(լավագույն երիտասարդ), Կալիդու Կուլիբալին(լավագույն պաշտպան), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը(լավագույն կիսապաշտպան), Ֆաբիլո Կվալյարելան(լավագույն հարձակվող) և Կրիշտիանու Ռոնալդուն(լավագույն ֆուտբոլիստ) կարող են տարբերանշաններ կրել:
Պորտուգալացին հրաժարվել է տարբերանշանից, որպեսզի ոչնչով չտարբերվի ու ավելի բարձր չդասվի իր թիմակիցներից, նշում է Marca պարբերականը: Այս մասին հաղորդում է vnews.am-ը: