07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ոչ մի թեզ, այլ պոպուլիզմ, ատելություն․ քաղաքագետը՝ վարչապետի ելույթների մասին

Նիկոլը հանրային աջակցության կորուստը զգալով (իսկ դա իր համար ճակատագրական է) հրապարակել է իր 20 տարվա պայքար-ելույթներից հատվածներ։ Ակնհայտ է, որ տեղադրել է իր կարծիքով ամենահաջողված հատվածները։ 

Շնորհակալություն հայտնենք այս տեսահոլովակի համար և փորձենք վերլուծենք այդ ելույթներ։

Նախ, դրա նպատակի մասին արդեն գրել եմ՝ հեղինակության կորստի վտանգն է։ Անցնենք բովանդակությանը։

Քաղաքական գործիչները լինում են երկու տեսակի՝ գաղափարական, երբ նշում են պետության զարգացման ուղենիշները՝ այսինքն կատարում են ինտելեկտուալ աշխատանք, և պոպուլիստներ, որոնց նպատակը հանրային զգացմունքների վրա խաղալն է։

Ելույթներում պետության զարգացման որևէ ուղենիշ, խնդիրների լուծում, հայեցակարգային թեզեր իսպառ բացակայում են։ Տեղադրված չեն Արցախի մասին իր խոսքերը, որոնք այսօր նրան կվարկաբեկեն։

Չկան ծրագրային մի քանի մտքեր՝ ԵԱՏՄ- ից դուրս գալու, սահմանադրության և մի շարք խոստացված օրենքների փոփոխության մասին։

Իսկ ի՞նչ կա։ Կա պոպուլիզմ՝ թալանել են, գողացել են, պատժելու ենք, կեցցե Հայաստանը, կեցցեն մեր երեխաները, մեր ապագան և այլն։ Այսինքն ոչ մի դրույթ, թեզ, հայեցակարգ, որով բնորոշվում են պետական գործիչները, այլ կա պոպուլիզմ, դատարկախոսություն, կրքեր, ատելություն … ։

Դե ինչ, անցել է մեկուկես տարի, թող իրագործի գոնե իր հիմնական խոստումը՝ թալանածը ետ բերել ու պատժել՝ առանց թատերական ներկայացումների։ Մի քիչ էլ կսպասենք, բայց մի քիչ, ոչ ոք իրեն այդ գործում չի խանգարում, բայց մի խնդրանք, այդ ընթացքում աղբը փողոցներից թող հավաքի, արդեն անտանելի է

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ