15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ նախագահը Տավուշի մարզում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ՝ հունիսի 1-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր:

Հանրապետության Նախագահն այցելել է մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի՝ 50 երեխայի համար, ինչն այժմ բավարարում է գյուղի կարիքները. ներկայումս մանկապարտեզ է հաճախում 31 երեխա: Սերժ Սարգսյանը Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է մանկապարտեզի սաներին, նրանց դաստիարակներին ու ծնողներին եւ ընդհանրապես բոլոր երեխաներին, դիտել օրվա առիթով սահմանամերձ Ոսկեվանի մանկապարտեզում կազմակերպված միջոցառումը:

Ոսկեվանում Նախագահը ծանոթացել է նաեւ այդ համայնքում, ինչպես նաեւ Նոյեմբերյանի տարածա¬շրջանի այլ համայնքներում՝ Ոսկեպարում, Բաղանիսում, Բարեկամավանում, Կոթիում գազաֆիկացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, որոնք իրականացվել են ՀՀ կառավարությանն առընթեր “Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ” ՊՀ-ի “Գյուղական կարողությունների ստեղծում” ծրագրի շրջանակներում՝ 31.08.2012թ.-01.05.2014թ. ժամանակահատվածում: Պատասխանատուների հավաստմամբ, կատարվել են շուրջ 3.53 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքներ, անցկացվել է ավելի քան 66 կմ գազատար, որի արդյունքում ծրագրի շահառու են դարձել շուրջ 2300 պոտենցիալ բաժանորդ տնտեսություններ (նշված համայնքների գազաֆիկացման աշխատանքներն ընդգրկված են եղել ՀՀ Նախագահի 30.07.2008թ. ՆԿ-128-Ն կարգադրության միջոցառումների ժամանակացույցում):

Նախագահին զեկուցվել է, որ վերոնշյալ շինարարական աշխատանքներն ավարտված են, ներկայումս կատարվում են շահագործման փաստագրման աշխատանքները, որոնք կավարտվեն 2014թ. հունիսին, եւ հաջորդ երեք ամիսների ընթացքում ծրագրերի պոտենցիալ շահառուների դիմումների համաձայն, կկատարվեն տնտեսությունների փաստացի միացումները։

2014թ. ընթացքում 2012-2013թթ. գազաֆիկացման ենթածրագրերում նախատեսվում են լրացուցիչ շինարարական աշխատանքներ՝ գազաբաշխիչ ցանցերի ընդլայնմամբ։ Ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկների համաձայն, նշված համայնքներում պահանջվում է կառուցել լրացուցիչ 11.38 կմ երկարությամբ գազատար՝ շուրջ 421,208 ԱՄՆ դոլար արժեքով։ Լրացուցիչ շինարարական աշխատանքների նախագծերի կատարումն ընթացքի մեջ է, իսկ շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ։

Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել նաեւ Կողբ համայնքի Սբ. Հովհաննես նորակառույց եկեղեցու օծման արարողությանը, զրուցել համայնքի բնակիչների հետ՝ նրանց հուզող առաջնահերթ խնդիրների եւ հետաքրքրող հարցերի շուրջ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ