Վանաձորի քաղաքապետը ՛՛չուզողներ՛՛ ունի /վիդեո/
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Կառավարությունից ակնկալում է լուծել 84 բազմաբնակարան շենքերի ամրացման խնդիրը: ՛՛Հուսյ ունեմ, որ 2015 թվականից գորընթացը կսկվի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ քաղաքապետի՝ քաղաքից երիտասարդները արտագաղթում են, քանի որ աշխատանք չկա, սակայն նա հուսով է՝ նոր Կառավարությունը այս խնդիրը ևս կլուծի: ՛՛Հույսը պետք է ամենավերջում մարի, կստեղծվեն նոր աշխատատեղեր, այս կառավարության հետ և վանաձորցիները, և մենք մեծ հուսյեր ենք կապում:
Պարոն վարչապետը մեծ աշխատանքային փորձ, տնտեսությունը զարգացնելու փորձ ունի՛՛:
Ինչ վերաբերում է լուրերին, որ Վանաձորի համայնքային բյուջեի վրա արգելանք է դրված, ապա քաղաքապետը հայտարարեց, որ նման բան չկա: Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, չի կատարել իր առջեւ դրված պարտավորությունը, որով դեռևս 2011թ. պայմանագիր է կնքել Վանաձորի բնակիչներից մեկի հետ, ում պետք Է բնակարան հատկացվեր քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում:
Բնակարանը, սակայն, պայմանագրով սահմանված ժամկետում չի կառուցվել, եւ բնակիչը, դիմելով դատարան, բնակարանի գումարն ստանալու իրավունք է ստացել: Դատարանի վճռով քաղաքապետարանը պարտավորվել է բնակչին վճարել շուրջ 38 հազար ԱՍՆ դոլար գումար: Այժմ Դատական ակտերի հարկդիր կատարման ծառայությունը քաղաքի բյուջեի վրա կալանք է դրել:
՛՛ Նման բան չի եղել, լրագրողները գրում էին, գալիս համոզվում, որ նման բան չկա, մարդիկ կան, որ ցանկանում են, որ այդպես լինի՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Դարբինյանը:
Հարցին՝ թշնամիներ ունի փաստորեն, նա արձագանքեց. ՛՛Ո՞ր քաղաքապետն է, որ 15 տարի կարող է քաղաքը ղեկավարել և հակառակորնդեր չունենա, նրանց թշնամի չեմ համարում՛՛:
Ամբողջական զրույցը՝ տեսանյութում: