20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Երևանի Հյուսիսային համալսարանը կազմակերպում է անվճար ուսուցում սփյուռքահայերի համար. Բորիս Մակիչյան /տեսանյութ/

2019-2020 թթ. ուսումնական տարում Երևանի Հյուսիսային համալսարանը կազմակերպում է անվճար ուսուցում սփյուռքահայերի համար: Henaran.am-ի հետ զրույցում համալասարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը նշեց՝ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի բնակչության աճին և իրականացնել հայրենադարձության ծրագիր:

«48 անվճար տեղ ենք հատկացրել սփյուռքահայերի ուսուցման համար, մենք ապահովելու ենք բոլոր պայմանները նրանց համար: Մեր նպատակը է արտասահմանյան երկրներում բարձրացնել Հայաստանի վրականիշը»,-ընդգծեց Մակիչյանը:

Ռոկտորի խոսքով՝ համագործակցությունը լինելու է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի  և մի շարք այլ երկրների հետ:

Հետքրքրությունը դեռևս քիչ է, բայց Բորիս Մակիչյանը վստահ է, հետաքրքրությունը կաճի և սփյուռքահայ ուսանողները պարբերաբար կհամալրեն Հյուսիասային համալսարանի համալսարանականների շարքերը:

«Տասից  ավելի երկների արդեն իրազեկել ենք ծրագրի մասին: Դիմել ենք նաև մեր ԿԳՆ-ին և ԱԳՆ-ին և նրանց կողմից ստացել ենք դրական արձագանքներ»,-ասաց Մակիչյանը և հավելեց՝ Վրաստանից արդեն չորս հոգի գալիս են սովորելու Հյուսիսային համալսարանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ