04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանն առաջարկել է ստորագրել Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը մինչ հունիսի 15-ը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ստորագրել Հայաստանի` ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը մինչ ընթացիկ տարվա հունիսի 15-ը: Այս մասին հաղորդում է Итар-Тасс-ը:

Ելույթ ունենալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստում, Ս. Սարգսյանը նշել է, որ փաստաթղթի համապատասխան ծրագիրն արդեն պատրաստ է: ”Կխնդրեմ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հանրապետության անդամակցության պայմանագրի ստորագրման ժամկետը սահմանել մինչ ընթացիկ տարվա հունիսի 15-ը”,-նշել է նա` հավելելով, որ ”երկու-երեք օրվա ընթացքում կարելի է գտնել երկուստեք ընդունելի որոշում” մնացած հարցերով:

Սպասվում է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը կստորագրվի այսօր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստան ղեկավարների կողմից:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ