06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Չեք պլստալու»: Անտեր մնա, փաստերը շատ համառ բան են.168.am

Նիկոլ Փաշինյանն Արցախի իր ելույթում խոստացավ, որ 2050 թվականին («էշ մի սատկի, գարուն կգա` յոնջա կուտես…» տարբերակով) մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը 2019 թվականի նկատմամբ բարձրացած կլինի 7 անգամ:

Պատկերացնո՞ւմ եք` ամբողջ 7 անգամ, բայց` 31 (երեսունմեկ) տարում` 31…

Առաջին հայացքից՝ անտեղյակ մարդու համար շշմելու թիվ է: Բայց տեսեք, թե ի՞նչ է պարզվում:

1999թ. մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 18464 դրամ, այսինքն` 35 դոլար (ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը` 524 դրամ):

2007թ. մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 76922 դրամ, այսինքն` 253 դոլար (ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքն այդ ժամանակ եղել է 304 դրամ):

Փաստորեն, 1999-2007թթ., ընդամենը 8 (ութ) տարում Հայաստանում մեկ աշխատողի միջին աշխատավարձն աճել է 7,2 անգամ, այսինքն՝ ավելին, քան խոստանում են, որ կբարձրանա հաջորդ 31 տարիների ընթացքում: 8 տարվա և 31 տարվա բազմապատիկ տարբերությունն ընկալելի՞ է…

Կարճ ասած, հաջորդ 31 տարում` 4+ անգամ ավելի դանդաղ ենք աճելու, քան 1999-2007 թվականների ընթացքում` 8 տարում: «Դզում ա», չէ՞…

Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ Փաշինյանը խոստանում է, որ հետ ենք գնալու, ոչ թե առաջ:

Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ տեմպով շարժվենք՝ 2050 թվականին ինչքան հետ կլինենք այն երկրներից, որտեղ արդեն այսօր միջին ամսական անվանական աշխատավարձը 7 անգամ ավելի է (ասենք` ամսական շուրջ 3000 դոլար), քան Հայաստանում:

2050 թվականին` լրիվ «Ստամբուլյան կոնվենցիա» վիճակ` ջունգլիներում և տափաստաններում առանց հագուստի գոյատևող մարդակեր ցեղերի համար է, չէ՞, գրված: Այ հենց այդ վիճակում:

Շատ չերկարացնելով, նաև արձանագրենք (օրեցօր առավել անտանելի է դառնում այս բառը), որ այս վերջին 20 (քսան) տարում, երբ «երկիրը քանդում և ավերում էին…», «համակարգային կոռուպցիան խեղդում էր…», և «2014 թվականին պետական ինստիտուտներն էլ արդեն կաթվածահար էին եղել…», մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը 35 դոլարից (1999թ.) դարձել է 430 դոլար (2018թ.), այսինքն` ավելացել է 12 անգամից ավելի:

Ասում է` 31 տարում` ընդամենը 7 անգամ, դեռ մի բան էլ` Երևանից Ստեփանակերտ տարված ցուցարարների մի մասը ծափ էին տալիս:

Իսկ 20 տարվա և 31 տարվա տարբերությունն ընկալելի՞ է, թե՞  էլի ոչ… Իսկ 7 անգամի և 12 (տասներկու) անգամի տարբերությո՞ւնը…

Ստացվում է, որ նախորդ 20 (քսան) տարվա համեմատ էլ` 1,5+ անգամ ավելի դանդաղ ենք աճելու, այսինքն` ամեն դեպքում` հետ ենք շարժվելու, ոչ թե առաջ:

«Դզե՞ց…»: Քիչ էր մնում մոռացվեր` վերջին 1 (մեկ) տարում գործազուրկների թիվն ավելացել է 16 հազարով և կազմել 253.6 հազ մարդ։

Զբաղվածության մակարդակը 44%-ից նվազել է` դարձել է 43.8%: Գործազրկությունը 21%-ից ավելացել է` դարձել է 21.9%։

Աշխատատեղեր ստեղծելու մասով հայտարարություններն իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում։

Ասում է՝ «Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնը»: Սա էլ՝ նվեր:

Իսկ ՀՆԱ-ի տասնհինգապատիկ (15) աճի դեպքում, եթե միջին աշխատավարձը պիտի աճի ընդամենը 7 անգամ, ապա դա նշանակում է, որ մենք ունենալու ենք ոչ թե ներառական տնտեսություն, այլ ցածր վարձատրվող դեբիլների հասարակություն, ծայրահեղ բևեռացված եկամուտներ, երկրում ստեղծված կապիտալի 80%-ի մշտական արտահոսք, այսինքն` դեգրադացված ստրկատիրական հասարակարգ:

Իսկ 15 միլիոն տուրիստի դեպքում էլ` Թուրքիայի և Իրանի հեգեմոնիա մեր տարածքում, բնակչության 5 միլիոնից 3,5-ն էլ հենց նրանք են լինելու: Վատ չեն մտածել` ամեն ինչ ճիշտ է` հենց դրա համար էլ բերել են սրանց՝ Փաշինյանին ու նրա թիմին: Այ` ռեժիմը, կոռուպցիան, թալանը հիմա կտեսնի մեր ժողովուրդը` 90-ականները դրախտ է երևալու, բայց դրա մասին ոչ ոք չի իմանա ու չի բարձրաձայնի, որովհետև գլուխներն այլ չլինելիք բաներով կզբաղեցնեն` ստամբուլյան կոնվենցիա, մանկապղծություն, միասեռականություն՝ ԼԳՏԲ, աղանդներ, և այլն: Կարևորն արել են` ուղեղները լվացել են` հիմա ի՜նչ ուզեն` կանեն: Թե բա` 30 տարվա ռեժիմից պետք է ազատվել, թե բա` նախկինում՝ կոռուպցիա և թալան, իսկ հիմա` ազնիվ և անաղարտ: Լո՞ւրջ եք ասում… Ապա փորձեք այդ 30-ը բաժանել երեքի, տեսեք՝ ի՞նչ է ստացվում, այ, մեղմ ասած` անտեղյակ միամիտներ…

Տնտեսական թռիչք եմ ասել, էհ… Ռազմավարություն եմ ասել, էհ…

Ախր, անտեր մնա, փաստերը շատ համառ բան են: Չեն թողնում, որ` օրը մի սուտ, կամ հենց այնպես, իր պատկերացմամբ՝ մի լավ բան ասի, ու մարսի: Մի քիչ գրագետ մեկ-երկու մարդ թող պահի կողքին, որ գոնե ստի չափը հուշեն, թե չէ` ինչ ասում է, վերջում, մեղմ ասած` լավ չի ստացվում: Մեր երկրի համար լավ չի ստացվում:

«Չեք պլստալու…»։

Ալեքսանդր Գրիգորյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ