22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայկոյից դժգոհությունները հասել են ծայրահեղության: «Սանիթեքի» սպառնալիքը շոկային է եղել իշխանության համար. Իրավունք

Սանիթեքի» սպառնալիքը՝ Երեւանի աղբահանության թեմայով ասուլիս անցկացնել Թբիլիսիում, ըստ մեր արժանահավատ աղբյուրի, շոկային է եղել ՀՀ իշխանա­կան վերնախավի համար։ Աղբյուրը տե­ղեկացրել է, որ իշխանական վերնա­խավը եւ անձամբ Փաշինյանը բավա­կանին հստակ հասկացել են, որ քաղա­քական առումով նման քայլը եթե ոչ մահացու, ապա առնվազն ծանրագույն հետեւանքներ կունենա։ Այսինքն, «Սա­նիթեքը», լինելով միջազգային կազմա­կերպություն, եթե Թբիլիսիում ասուլիս անցկացնի եւ իր այդ քայլը բացատրի, թե մտավախություն ունի, ընկերության ղեկավարությունը կարող է հետապն­դումների ենթարկվել, ապա Հայաս­տանն անմիջապես պետք է վերջնակա­նապես մոռանա ոչ միայն օտարերկրյա ներդրումների մասին, այլ միանգամից ձեռք կբերի ոչ միայն ներդրողներին, այլ ամեն մի այ­լախոհություն հետապնդողի վարկանիշ՝ դրա­նից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ։

Ար­դյունքում, ըստ աղբյուրի, անմիջապես շփում­ներ են սկսվել ընկերության ղեկավարության հետ, տրվել են բազմաթիվ խոստումներ, թե ասուլիսը Երեւանում արեք, որեւէ խնդիր չի լի­նի։ Սակայն ընկերությունը նաեւ իրեն իրավունք է վերապահել, որ կասեն այն ամենը, ինչը ցան­կանում էին ասել։ Ընդ որում, Թբիլիսիում ասուլիսը չեղարկելով եւ այն Երեւանում անցկացնե­լու մասին հայտարարությունում ընկերությունը նաեւ ֆիքսեց.

«Չունենք երաշխիքներ, որ ընկե­րության բաժնետերերի եւ ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հե­տապնդումներ»։ Այսինքն, որ անձնական անվ­տանգության առումով մտավախություններ եղել են եւ պահպանվում են։

Ավելին, աղբյուրը նաեւ փոխանցեց, որ այդ փաստն ընկերությունը հատուկ է շեշտել, որպես երաշխիք, որ հե­տապնդումներ իրոք չեն լինի։

Այսինքն, նման հայտարարությունից հետո հետապնդումների դեպքում միանգամից հայաստանյան իշխանա­կան վերնախավը կհայտնվի աշխարհով մեկ «իզգոյի» կարգավիճակում։Միաժամանակ աղբյուրը տեղեկացնում է, որ «Սանիթեքի» հետ ամենավերին մակարդակով շփումները դեռ շարունակվում են նպատակ հետապնդելով գտնել ինչ-որ միջոցներ, որոնք ընկերությունը կհամարի բավարար եւ մայրաքա­ղաքի աղբահանության մասին ողջ իրական պատկերը չի հանի ջրի երես։ Կգտնվե՞ն նման լուծումներ, դա կերեւա ուրբաթ օրը տեղափոխ­ված ընկերության ասուլիսից։

Ընդ որում, կան կցկտուր խոսակցություններ, որ խնդիրն արդեն ամենեւին էլ միայն ֆինանսական հարթությու­նում չէ։ Այսինքն, որ «Սանիթեքը» պարզապես հրաժարվում է գործ ունենալ քաղաքապետ Հայկոյի հետ։ Ավելին, նույն լուրերը տեղեկաց­նում են նաեւ, որ իշխանական վերնախավում եւս թբիլիսյան չկայացած ասուլիսի եւ դրա քաղաքական հետեւանքների պատճառով Հայկոյից դժգոհությունները հասել են ծայրահեղության։ Սակայն հաշվարկում են, որ այս պահին նրանից հրաժարվելը եւս կունենա ծայրահեղ ծանր քաղաքական հետեւանքներ, ու լուծում չի գտնվում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում : 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ