23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշնանը հրաժարական կպարտադրվի. Իրատես

Աշունն արդեն թակում է Նիկոլի դուռը։ Քաղաքական աշունը։ Այն ջրբաժանն է լինելու Նիկոլի համար ոչ միայն այն պատճառով, որ քաղաքական ուժերը հավուր պատշաճի պատրաստվում են աշնանային զարգացումներին, այլև մեկ այլ պարզունակ պատճառով։

Լրանում է Նիկոլի վարչապետության մեկ տարին, ինչն ինքնին նշանակում է՝ կարելի է նրան հրաժարականի պահանջ ներկայացնել։ Ըստ Սահմանադրության։ Սրան դեռ կանդրադառնանք, առաջ գնալով էլ ասենք՝ նախորդ օրը՝ Վարդավառին, լվացված գորգերի միակ սիմվոլիկ՝ նշանային համակարգը մեկն էր. արդյոք դրանք կհասցնեն մինչև աշուն չորանալ։

Մինչ Նիկոլի գորգերը կչորանան, որպեսզի նա դրանց վրա նստի ու Ալադինի պես թռչի աշնանն իրեն սպասող մեծ մարտահրավերների վրայով, նկատենք. Նիկոլի հույսն ու հաշվարկը, խոշոր առումով, հեղափոխությունից առաջ, ըն­թացքում և հետո եղել է այն, որ թավշյա հեղափո­խությունը կարտահանվի Ռուսաստան ու Իրան, իրեն պետք է ընդամենը ժամանակ շահել, դա­դարը պահել, որպեսզի, այսպես ասած, գեոքաղաքական գործընթացներն ի լրումին հասնեն, ինչից հետո իր հանձնառությունները հեղափո­խության և համաշխարհային տերերի առջև կդառնան լոկ տեխնիկայի գործ, քանզի «արտա­հանումից» հետո ինքնին հեշտ կլինի Հայաստա­նը տեղափոխել ամերիկյան-եվրաատլանտյան ուղու վրա՝ առանց մեծ գլխացավանքների։

Իհարկե, մի քիչ ռոմանտիկ է այս «տեսլակա­նը», սակայն պակաս ռոմանտիկ չէր նաև Նիկոլի քայլելը, մինչև կառավարություն՝ վարչապետի աթոռին հասնելը, խորհրդարանի «առումը» ևս պակաս հովվերգական չէր, դրանից առաջ էլ՝ քաղաքապետարանի «սպիտակեցումը», որպեսզի Երևանի կեղտն ու աղբը այդ ֆոնին ավելի լավ երևան …

Բայց եկեք մի պահ ձգենք պաու­զան, զի Նիկոլի աշնան մասին խոսելով, պետք է հատկանշել, նա աշունը միայնակ չի դիմավորի, նրան կմիանա քաղաքապետ Կարգին Հայկոյի «կարգին աշունը»։Այո, աշնանը Հայկ Մարությանին հրաժարա­կան է պարտադրվելու։

Այո, մի զարմացեք, չի բացառվում նաև, որ Երևանը կգնա քաղաքապետի արտահերթ ընտրությունների, որովհետև «Իմ քայլը» հարմար քաղաքապետի թեկնածու չունի, և երբ խոսվում է Սուրեն Պապիկյանի կամ Տիգրան Ավինյանի մասին, ուղղակի աբսուրդ է. քա­ղաքապետ պետք է դառնա ավագանու որևէ ան­դամ, իսկ այդպիսին «Քայլում» չկա, այնպես որ, Հայկոյի «հավաքած» աղբի ֆոնին արտահերթ ընտրությունները գրեթե անխուսափելի են։ Ու քանի որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ուղիղ համեմատական է աղբի կույտերի բրգացմանը, ապա Երևանի քաղաքապետի սպասվող ընտ­րությունները կլինեն այն ջրբաժանը, որից հետո հարմար իրադրություն կառաջանա Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում հրաժարականի տա­նելու:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ