ՀՀԿ-ն կա և մնում է իրական ընդիմություն. Գեորգի Գաբրիելյան
Խոսքս մի քանի «քաղաքական» գործիչների և վաճառված ակտիվիստների մասին է, ովքեր պնդում են, որ հանրապետականները չպետք է քննադատեն Փաշինյանին, քանի որ դրա արդյունքում բարձրանում է Նիկոլի ռեյտինգտ:
Ի տարբերություն ձեզ` ՀՀԿ-ն չի ցանկանում, որ որևէ մեկը տապալվի, առավել ևս մեր երկրի կառավարությունը: Մենք ցանկանում ենք, որ աշխատեն, չսխալվեն, մեր քննադատությունը բովանդակային է, գաղափարական և օգտակար իրենց համար: Այս իմաստով ՀՀԿ-ն կա և մնում է իրական ընդիմություն օրվա իշխանություններին՝ ուզեք, թե չուզեք:
Այն ՀՀԿ-ին լիազորել են բազմահազարավոր քաղաքացիներ, որի թիվը օր օրի մեծանում է, իսկ ձեզ քանի՞սն են լիազորել… մի 50 ֆեյք: Այնպես որ վեր ընգեք տեղներդ և ՀՀԿ-ից հեռու մնացեք:
Գեորգի Գաբրիելյան