05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պարտադրում են «մուծվել» Աննա Հակոբյանի հիմնադրամներին. Իրավունք

Գործարարների համար Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել։ Թերթի տեղեկություններով, նրանց անընդ­հատ պարտադրում են կլորիկ գումարներ վճա­րել, ինչը վերջին շրջանում լուրջ անհանգստու­թյան պատճառ է դարձել։ Նախկինում, երբ առա­ջին տիկնոջ հիմնադրամին գործարարները գու­մարներ էին տալիս, որոշակի հարկային արտո­նություն էին ստանում, իսկ այսօր նրանց պար­տադրում են հիմնադրամին գումար փոխանցել առանց հարկային որևէ արտոնության։

«Եթե այդպես է, միանգամից մենք այդ գու­մարները կփոխանցենք բյուջե, էլ ինչո՞ւ են հենց այնպես մեծ-մեծ թվեր մեզ վրա դնում»,– նեղսր­տել են գործարարները և նշել, որ իրենց հատկացրած միլիոնները բաշխվում են Աննա Հակո­բյանի նախընտրությամբ, մինչդեռ, եթե, ասենք, դասական երաժշտություն պիտի զարգացնել, իրենք իրենց անունով դա կարող են անել, ոչ թե փողը տան ու քաշվեն մի կողմ ընդամենը նպաս­տելով Աննա Հակոբյանի գովազդին: 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացե թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ