19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Գլխիվայր փոփոխություններ ՊՆ-ում: Կրճատումներ են սպասվում. Ժողովուրդ

Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել։ Այդ փոփոխություններից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու։

Գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղվածություն են ունենալու, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, եւ դրա փոխարեն ստեղծվելու է գլխավոր քարտուղարություն։

Եվ մեր տեղեկություններով՝ այս ֆոնին նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նախապատրաստվեն, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարությունում նաեւ կրճատումներ են սպասվում։ Ավելին, նախարարության ղեկավար կազմը հնաբնակ աշխատակիցներին հասկացրել է՝ փոփոխությունների արդյունքում առավել մեծ տեղ են տալու երիտասարդներին։ Մի խոսքով՝ ՊՆ-ում լուրջ զարգացումներ են:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ