23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փող կա, սակայն երիտասարդ գիտնականներն աջակցություն չեն ստանում. ինչո՞ւ է դադարեցվել վստահություն վայելող ծրագիրը /տեսանյութ/

Հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը. երիտասարդ գիտնականները դիմել են կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարին, սակայն մինչ օրս խնդրին լուծում չի տրվել:

«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը երիտասարդ գիտնական Սուսաննա Գևորգյանը պատմեց, որ տարիներ շարունակ ծրագիրը հնարավորություն է տվել երիտասարդ գիտնականներին միջազգային գործուղումների մասնակցել, խրախուսել է  հոդվածների տպագրությունը, սարքեր և նյութեր ձեռք բերելու հնարավորությունը, բայց հեղափոխությունից հետո գիտնականները ֆինանսավորում չեն ստացել:

«Խնդրի առնչությամն մենք քննարկումներ անցկացրինք «Գիտական համայնք» խմբում ու որոշեցինք դիմել հենց նախարար Արայիկ Հարությունյանին: Կազմեցինք նամակ, որը խմբագրվեց տարբեր գիտնականների կողմից, միաժամանակ ստորագրահավաք անցկացրինք, որին մասնակցեցին 200 գիտնականներ: Նամակն ու ստորագրահավաքի արդյունքները անձամբ փոխանցեցի նախարար Հարությունյանին, հետո մեզ պաշտոնական նամակով պատասխանեցին, որ բարձրաձայնված հարցը գտնվում է քննարկման փուլում, բայց մինչ օրս, արդեն երկու ամիս է անցել, որևէ լուծում կամ լուծմանը միտված որևէ քայլ չենք նկատել»,- ասաց Գևորգյանը:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ