28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կամ Փաշինյանը ստում էր, կամ գումարները գնում են իր ընտանեկան բյուջե. բաց նամակ

Անի  Կարապետյանն իր ֆեյսբուքյան հանրագրում գրում է.

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈւՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Անանյան,այսօր մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ քաղաքական և տնտեսական դաշտում շրջանառության մեջ է դրվել մի ներքին պայմանավորվածություն, համաձայն որի՝ այն գործարարները, որոնք գումար կհատկացնեն ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամներին, կրկնակի կազատվեն պետական հարկերից և տուրքերից: Սխեման, ըստ մեզ հասած տեղեկության, լինելու է հետևյալը՝ «Մեկ դրամ հիմնադրամներին, երկու դրամ գործարարին»:

Խնդրում եմ շտապ կարգով վերոնշյալ տեղեկությունը ստուգել, փաստերով հերքել կամ հաստատել, քանի որ այստեղ խոսքը գնում է աննախադեպ ապօրինության, օրենքի հանդեպ ցինիկ վերաբերմունքի մասին, այն էլ՝ երկրի առաջին տիկնոջ մակարդակով: Իրողություն, որն անցնում է մարդկային երևակայության և բարոյականության բոլոր սահմանները՝ ի ցույց դնելով պաշտոնին պատահաբար տիրացած անձի եսապաշտությունն ու ագահությունը, պետության հաշվին արագ հարստանալու անթաքույց ձգտումը:

Այլապես, ինչպե՞ս կհրամայեք հասկանալ երևույթը, որ պետության հաշվին, պետական եկամուտները նվազեցնելու հաշվին իրականացվում է կասկածելի բարեգործություն և այդ դրամական ահռելի միջոցները հոսում են անհայտ ուղղությամբ:

Չէ՞ որ պետական եկամուտների հաշվին են թոշակ ստանում մեր ծերերը, աշխատավարձ ստանում մանկավարժներն ու բժիշկները, սնունդ և անհրաժեշտ պարագաներ է մատակարարվում բանակին: 

Ուրեմն ի՞նչ է ստացվում. պետք է տուժի ՀՀ տարեց քաղաքացին, ուսուցիչն ու բժիշկը, սահման պահող զինվորը, թե ինչ է՝ Աննա Հակոբյանի հիմնադրամնե՞րն են լցվում: Դուք որտե՞ղ եք տեսել նման արատավոր պրակտիկա, պարո՛ն Անանյան: Երկրի վարչապետը ժամանակին խոստանում էր գալով իշխանության՝ 30 տոկոսով ավելացնել ՀՀ պետբյուջեն, ետ բերել այն գումարները, որ ըստ իրեն գողացվել են պետությունից:

Մեկ տարի երկու ամիս է՝ ժողովուրդը սպասում է այդ խոստման իրագործմանը, բայց ապարդյուն:

Ուրեմն երկու եզրակացություն կարող ենք անել՝ կամ Փաշինյանը ստում էր՝ նախորդներին մեղադրելով գողության մեջ, կամ էլ ինքը իրոք հետ է բերել այդ գումարները, բայց ոչ թե պետական, այլ՝ իր ընտանեկան բյուջե:

Հաշվի առնելով երևույթի բացասական ողջ էությունն ու հնարավոր հետևանքները, ևս մեկ անգամ խնդրում եմ տեղեկությունը ստուգելուց զատ նաև հրապարակել այն գործարարների կամ օլիգարխների /նայած թե Դուք նրանց ինչպես եք անվանում/ ցուցակը, որոնք պատրաստվում են օգտվել այդ «զեղչային» նենգ սխեմայից, և առհասարակ ներկայացնել խոշոր հարկատուների թարմացված ցուցակը՝ հատ առ հատ նշելով, թե որ կազմակերպությունը կամ անհատը վերջին շրջանում որքան գումար է վճարել պետությանը:

Կանխավ շնորհակալություն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ